Ֆրանսիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի պատմություն (ֆր.՝ Histoire de France), ֆրանսիացի էթնոսի հազարամյա պատմությունը։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Այստեղ հաստատված առաջին հայտնի ցեղերից էին կելտերը, որոնց հռոմեացիներն անվանում էին գալլեր։ Հենց այդ պատճառով էլ նոր բնակեցված տարածքը սկսում է անվանվել Գալիա։ Մ.թ.ա. 125 թվականին Գալիայի տարածքը նվաճում են հռոմեացիները, իսկ 3-4-րդ դարերում՝ գերմանական ցեղերը (վեստգոթեր, բուրգունդներ և ֆրանկներ)։ 274 թվականին Շալոնի ճակատամարտից հետո Գալիան վերստին միացվում է մայրամուտի շրջանում գտնվող Հռոմեական կայսրությանը։ Ֆրանսիայի պատմության հինաշխարյան շրջանն ավարտվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումով։ 5-րդ դարում կազմավորվում է Ֆրանկական թագավորությունը, որն ներառում էր նախկին Գալիայի պրովինցիան և հարակից տարածքներ։ Արդեն 6-րդ դարում երկիրը կառավարող Մերովինգների արքայատոհմը կտրուկ թուլանում է, իսկ արքայատոհմի վերջին ներկայացուցիչները թագավորի տիտղոսը պահպանում էին միայն ձևականորեն։ Երկրի թուլացմանը նպաստում են նաև արաբների նվաճումները Հարավային Եվրոպայում։ Վերջիններս, նվաճելով Պիրենեյան թերակղզին, շարժվում են դեպի արևմուտք՝ ներխուժելով Հարավային Գալիա։ 732 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում՝ արաբներին դուրս մղելով Գալիայի տարածքից։ 751 թվականին Հռոմի մայորդոմ Պիպին Կարճահասակը հոր մահից հետո իրեն հռչակում է ֆրանկների թագավոր։ Պիպինը վերջ է տալիս Մերովինգների դինաստիային և սկիզբ է դնում նոր արքայատոհմի, որը նրա որդու՝ Կառլոս Մեծի անունով կոչվում է Կարոլինգների դինաստիա։
- Այս հոդվածը պարունակում է ընդարձակ նյութեր Ֆրանսիայի պատմության մասին։ Հակիրճ տեղեկությունների համար տե՛ս Ֆրանսիա հոդվածի համապատասխան բաժինը։
Հին աշխարհ | |
---|---|
Հունական գաղութ | |
Նախապատմական Ֆրանսիա | |
Հին Գալիա | |
Միջին դարեր | |
Վերդենի դաշնագիր | |
Ֆրանկական թագավորություն | |
Մերովինգների թագավորություն | |
Կարոլինգների թագավորություն | |
Կապետինգներ | |
Վալուաներ | |
Խաչակրաց արշավանքներ | |
Բուրգունդիայի թագավորություն | |
Նավառայի թագավորություն | |
Խաչակրաց արշավանքներ | |
Բուրգունդիայի թագավորություն | |
Բարդուղիմեոսյան գիշեր | |
Կարդինալի գվարդիականներ | |
Նոր պատմություն | |
Ազգային կոնվենտ | |
Կամիզարներ | |
Տերմիդորյան հեղաշրջում | |
Ֆրանսիական Հնդկաստան | |
Ֆրանսիական հեղափոխություն | |
Ֆրանսիայի սահմանադրական միապետություն | |
Ֆրանսիայի առաջին հանրապետություն | |
Նապոլեոնյան պատերազմներ, Նապոլեոնի դարաշրջան | |
Աբուքիրի ճակատամարտ | |
Առաջին ֆրանսիական կայսրություն | |
Բուրբոնների ռեստավրացիա | |
Հուլիսյան միապետություն | |
Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն | |
Ֆրանսիայի երկրորդ կայսրություն | |
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն | |
Փարիզի ապստամբություն | |
Հուլիսյան հեղափոխություն | |
Փարիզի կոմունա | |
Ազատ Ֆրանսիա | |
Ֆրանսիայի բռնազավթումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում | |
Ֆրանսիայի Հանրապետություն | |
Ֆրանսիա պորտալ |
8-9-րդ դարերում երկրում հաստատվում են ավատատիրական կարգեր, որի արդյունքում՝ Բուրգունդիա և Աքվիտանիա մարզերն իրենց հռչակում են ֆրանկական պետության կենտրոնական կառավարությունից անկախ։ Շուտով Ֆրանկական պետությունը հասնում է իր հզորության գագաթնակետին, և 800 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոսը թագադրվում է կայսերական թագով. երկիրը դառնում է Եվրոպայի պատմության հզորագույն կայսրություններից մեկը։ Կառլոս Մեծը Իտալիայիում վերջնականապես պարտության է մատնում լանգոբարդներին, իսկ 778 թվականին ֆրանկական բանակը ներխուժում է Իսպանիա՝ հասնելով մինչև Սարագոսա։
Կառլոսի մահից հետո պետությունը բռնում է հետադիմական ռեակցիայի ուղին, և երկրում առաջանում են ներքին գահակալական խռովություններ։ Իշխանության հասնելու համար կռվում են Կառլոսի ժառանգները։ 843 թվականին Վերդենի պայմանագրով Ֆրանկական պետությունը մասնատվում և բաժանվում է Կառլոսի ժառանգների` Լոթարի, Լյուդովիկոսի և Շառլի միջև։ Ֆրանսիան պատմության թատերաբեմ է դուրս գալիս որպես անկախ պետություն։ 987 թվականին իշխանությունը սկսում է գլխավորել Կապետինգների դինաստիան։ 10-11-րդ դարերում Ֆրանսիայում հիմնականում ավարտվում է ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։
Խաչակրաց արշավանքները սկիզբ են առնում Ֆրանսիայի Կլերմոն քաղաքից։ Ֆրանսիայի Ֆիլիպ II թագավորը մասնակցում է Խաչակրաց երրորդ արշավանքին, սակայն առողջական խնդիրների պատճառով ետ է դառնում Փարիզ։ 1302 թվականին հրավիրված գլխավոր շտատները ուժեղացնում են կենտրոնական իշխանությունը, և երկրում հաստատվում է դասային միապետություն։
1337 թվականին Ֆրանսիայի և Անգլիայի միջև սկսվում է Հարյուրամյա պատերազմը, որը խաթարում է ամբողջ Եվրոպայի անդորրը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում ֆրանսիական կողմում աչքի է ընկնում Ժաննա դ'Արկը, ով ազատագրելով Օռլեան քաղաքը, սկիզբ է դնում ֆրանսիացիների հաջողություններին։ 1453 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի հաղթանակով, իսկ 16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորվում է բացարձակ միապետություն, որը հատկապես ամրապնդվում է 1562-1594 թվականների կրոնական պատերազմներից հետո։
Հաջորդիվ՝ Ֆրանսիան մասնակցում է Երեսնամյա պատերազմին։ 1647 թվականին Բավարիան, Քյոլնը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրում են Ուլմի պայմանագիրը՝ դնելով ռազմական գործողությունների վերջակետը։ 18-19-րդ դարերը Ֆրանսիայի պատմության ամենահարուստ և նշանավոր դարաշրջանն են։ Բաստիլի գրավումով Ֆրանսիայիում սկսվում է Մեծ հեղափոխությունը, որն ավարտվում է հեղափոխականների հաղթանակով։ Իշխանության գլուխ անցնում է Նապոլեոն Բոնապարտը, ով Ֆրանսիան հասցնում է հզորության գագաթնակետին։ Նապոլեոնյան Ֆրանսիան դառնում է Եվրոպայի ամենահարուստ և ազդեցիկ երկիրը։ Ցանկանալով հասնել համաշխարհային տիրապետության՝ Նապոլեոնը հարձակվում է Ռուսաստանի վրա։ Ռուսաց կայսերական զորքերը դուրս են մղում ֆրանսիացիներին ռուսական տարածքներից, որից անմիջապես հետո եվրոպական պետությունները և Ռուսաստանը միասնական ուժերով պարտության են մատնում Նապոլեոնին։ 1814 թվականին Ֆրանսիայի և հաղթած երկրների միջև կնքվեց պայմանագիր, որով Նապոլեոնի վարչակարգը կործանվեց։
19-րդ դարի 70-ական թվականներից բանվորական շարժումը վերելք է ապրում Ֆրանսիայում։ 1880 թվականին ձևավորվում է Ֆրանսիայի բանվորական կուսակցությունը։
Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիան հարում էր Անտանտի ռազմաքաղաքական դաշինքին։ 1917 թվականին՝ Նիվելի հարձակման ժամանակ Ֆրանսիայի 2-րդ գաղութային դիվիզիայի Վերդենի ճակատամարտի վետերանները հրաժարվում են կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի։ 1919 թվականին Ֆրանսիայի Վերսալի Հայելապատ դղյակում ստեղծվում է վերսալյան համակարգը, որը տարածվում է ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիային պատուհասած հաջորդ փորձությունը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Ֆրանսիան դառնում է ֆաշիստական ագրեսիայի առաջին թիրախներից մեկը և 1940 թվականի մայիսին՝ առանց որևէ դիմադրության, անձնատուր լինում։ Պատերազմի ավարտին ֆրանսիական հողերը ետ են վերադարձվում, իսկ Երրորդ ռայխը զինաթափվում և կազմալուծվում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան անդամակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին և Միավորված ազգերի կազմակերպությանը, դառնում է նաև Եվրոպական Միության հիմնադիր-անդամ։ Ներկայումս Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացած երկիր է՝ տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական մեծ ներուժով։