From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանցիշեկ Բագուշևիչ (բելառուսերեն՝ Франці́шак Бэнэды́кт Багушэ́віч, լատինատառ բելառուսերեն՝ Francišak Kazimiravič Bahuševič[1], մարտի 9 (21), 1840, Svironys, Վիլնայի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15 (28), 1900, Kušliany, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4][5]), բելառուս բանաստեղծ, արձակագիր, բելառուսական նոր գրականության հիմնադսիրներից և դասական հեղինակներից մեկը[6], քննադատական ռեալիզմի ուղղության սկզբնավորողը բելառուսական գրականության մեջ։ Մասնակցել է 1863—1864 թվականների ապստամբությանը ցարական բռնակալության դեմ[7][8]։ Հանդես է եկել Мацей Бурачок, Сымон Рэўка з-пад Барысава կեղծանուններով։ Նրա ներշնչանքի աղբյուրներից մեկը եղել է բելառուսական ժողովրդական բանահյուսությունը։
Ֆրանցիշեկ Բագուշևիչ բելառուս․՝ Францішак Бенедыкт Казiмiравiч Багушэвіч | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (21), 1840 |
Ծննդավայր | Svironys, Վիլնայի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 15 (28), 1900 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Kušliany, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Župrany |
Մասնագիտություն | հրապարակախոս, թարգմանիչ, գրող և բանաստեղծ |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Vilnius Gymnasium? և Նեժինի իրավաբանական լիցեյ |
Պարգևներ | |
Francišak Bahuševič Վիքիպահեստում |
Իր գրական ստեղծագործությամբ և հասարակական գործունեությամբ Ֆրանցիշեկ Բագուշևիչը մեծապես նպաստել է բելառուսների ազգային ինքնագիտակցության զարթոնքին և ազգային-ազատագրական գաղափարախոսության ծավալմանը, որի հիմքի վրա քսաներորդ դարասկզբին ծայր է առել բելառուսների ազգային-ազատագրական շարժումը։ Նրան երբեմն անվանում են «արդի բելառուսական ազգայնականության հայր»[9] կամ «բելառուսների ազգային զարթոնքի հայր»[10]։
Ֆրանցիշեկ Բագուշևիչը ծագումով ազնվականական տոհմից էր։ Ծնվել է 1840 թվականին, ռուսական կայսրության Վիլնոյի նահանգի Սվիրանի դաստակերտում։ 1846 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Կուշլանի դաստակերտ[11]։ 1861 թվականին ավարտելով գիմնազիան՝ Ֆրանցիշեկն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, սակայն ուսանողական խռովություններին մասնակցելու պատճառով վտարվել է համալսարանից ու վերադարձել հայրենի վայրեր։ Ուսուցչություն է արել Լիդայի գավառի Դոցիշկի գյուղի դպրոցում[12], իսկ երբ սկսվել է ցարական բռնակալության դեմ ապստամբությունը, միացել է ապստամբներին։ Ավգուստովի անտառում ռուսական զորքի հետ ռազմական բախման ժամանակ վիրավորվել է, մահից փրկվել է օգնության շտապած գյուղացիների հոգածության շնորհիվ։ Երբ ապստամբությունը ճնշվել է, ազդեցիկ հովանավորների միջամտությամբ ազատվել է Սիբիր աքսորվելուց, բայց հարկադրված է եղել թողնել հարազատ վայրերն ու մեկնել Ուկրաինա։ Ճանաչված լեզվաբան, ազգագրագետ Յան Կարլովիչի օգնությամբ 1865 թվականին ընդունվել է Նեժինի իրավագիտական լիցեյը, որն ավարտել է 1868-ին և հաջորդ տարվանից աշխատանքի անցել իրավաբանական տարբեր հաստատություներում, գլխավորապես՝ Ուկրաինայում։ 1884-ին, երբ 1863 թվականի ապստամբության մասնակիցներին համաներում է հայտարարվել, Ֆրանցիշեկ Բագուշևիչը վերադարձել է հայրենի եզերք, աշխատանքի անցել Վիլնյուսի շրջանային դատարանում։
Նա Ադամ Միցկևիչի պոեզիայի մեծ սիրահար էր և ընդգրկվել է վերջինիս ծննդյան 100-ամյակի առթիվ ստեղծված հոբելյանական կոմիտեի կազմում, միջոցների հավաքագրում կազմակերպել լեհ մեծ բանաստեղծի արձանի համար։ 1898-ի գարնանը ծանր հիվանդացել է և կնոջ ու երկու երեխաների հետ Վիլնյուսից տեղափոխվել Կուշլանի (չի էլ կարողացել մասնակցել Միցկևիչի արձանի բացման հանդիսավոր արարողությանը)։ Հենց հայրենի դաստակերտում էլ մահացել է 1900 թվականի ապրիլի 28-ին։ Թաղվել է Ժուպրանիի (ներկայումս՝ Սմարգոն) գերեզմանատանը[10][13]։
Ֆրանցիշեկ Բագուշևիչի բանաստեղծությունները գրասեր երիտասարդության շրջանում տարածվել են ձեռագիր վիճակում, մեկը մյուսից արտագրելու միջոցով։ Իր կենդանության օրոք նա կարողացել է լույս ընծայել բանաստեղծական երկու ժողովածու՝ «Բելառուսական սրինգ»-ը (Dudka belaruskaja, 1891) և «Բելառուսական աղեղ»-ը (Smyk belaruski, 1894)[1][14] 1894): Բագուշևիչը բելառուս գրողներից առաջինն է հանդես եկել ի պաշտպանություն մայրենի լեզվի և ազգային ինքնատիպ գրականության, այդ գրականության մեջ սկզբնավորել է քննադատական իրապաշտության (ռեալիզմի) մեթոդը, ներմուծել տաղաչափական նոր ձևեր, զարգացրել առակի, բալլադի, պոեմի ժանրերը։ Իր երկերը գրել է լատինատառ բելառուսերեն, քանզի գրության այդ եղանակն ավելի տարածված էր[15]։
1958 թվականին Ժուպրանիում կանգնեցվել է Բագուշևիչի կիսանդրին, 1970-ին բացվել է նրան նվիրված թանգարանը՝ շուրջ 300 ցուցանմուշներով[16], 1990-ին տեղի Պողոս-Պետրոս եկեղեցում փակցվել է հիշատակության հատուկ տախտակ[17]։
Բանաստեղծի անունով են կոչվել Մինսկի հրապարակներից մեկը, Գրոդնոյի և այլ քաղաքների փողոցներ[18][19]։
2009 թվականին Սմարգոն քաղաքում կանգնեցվել է Բագուշևիչի բրոնզե հուշարձանը[20]։
Բագուշևիչին նվիրված քանդակագործական կամ նկարչական աշխատանքներ են ստեղծել անվանի արվեստագետներ Սերգեյ Ադաշկևիչը[21], Եվգեն Ցիխանովիչը[22], Միկոլա Կուպավան[23] Վլադիմիր Մելեխովը[24]...
2015 թվականին՝ գրողի ծննդյան 175-ամյակի կապակցությամբ Բելառուսում թողարկվել է նրա դիմապատկերը կրող նամականիշг[25]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.