Ֆրանց Բեկենբաուեր
գերմանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Անտոն Բեկենբաուեր (գերմ.՝ Franz Anton Beckenbauer. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈfʁants ˈantoːn ˈbɛkŋ̍ˌbaʊɐ]]], audio (օգնություն • ինֆո). սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[3][4][5][…], Richard-Wagner-Straße 19 (München), Գերմանիան 1945-1949 թվականներին[6][7] - հունվարի 7, 2024(2024-01-07)[8][9], Զալցբուրգ, Ավստրիա[10][2]), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, մարզիչ։ Աշխարհի (1974 թվական) և Եվրոպայի (1972 թվական) չեմպիոն։ Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Այնուհետև անցել է մարզչական աշխատանքի։ 1990 թ-ին նրա ղեկավարած Գերմանիայի ազգային թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։
Ֆրանց Բեկենբաուեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1][2] |
Բնօրինակ անուն՝ | գերմ.՝ Franz Anton Beckenbauer |
Մականուն(ներ)՝ | Kaiser Franz |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, professional athlete, ֆունկցիոներ և մարզիչ |
Երկիր՝ | Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Գերմանիա[2] |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[3][4][5][…] |
Ծննդավայր՝ | Richard-Wagner-Straße 19 (München), Գերմանիան 1945-1949 թվականներին[6][7] |
Մահվան ամսաթիվ՝ | հունվարի 7, 2024(2024-01-07)[8][9] (78 տարեկան) |
Մահվան վայր՝ | Զալցբուրգ, Ավստրիա[10][2] |
Ակումբ՝ | Բավարիա Մյունխեն, New York Cosmos?, Համբուրգ ՖԱ, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական, New York Cosmos?, Germany national football B team? և Germany national under-18 football team? |
181 սանտիմետր | |
Քաշ՝ | 79 կիլոգրամ |
Պարգևներ |
Ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում նրան տրվել է Կայսր (Der Kaiser) մականունը՝ նկատի առնելով նրբագեղ խաղաոճը, խաղադաշտում գերիշխելու մղումը և իր Ֆրանց անունը, որը ավստրիական կայսրերից շատերի անունն է։ Նա լայնորեն ճանաչվել է իբրև սպորտի պատմության մեջ մեծագույն մարզիկներից մեկը[12][13]։ Բեկենբաուերը ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, մեծ հռչակի հասել որպես կենտրոնական պաշտպան, հաճախ էլ հանդես է եկել որպես լիբերո (libero)[14]: Ընդ որում՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ մասնակցել է իր թիմի գրոհներին և դիպուկ հարվածով եզրափակել դրանք՝ դառնալով տասնյակ գոլերի հեղինակ։ Եղել է աշխարհում ինը լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը և «ոսկե գնդակը»։
Բեկենբաուերը երկու անգամ հռչակվել է Եվրոպայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»։ Նա 103 խաղ է անցկացրել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, ընդ որում՝ 50 խաղում հանդես է եկել որպես հավաքակաի ավագ, մասնակցել է աշխարհի երեք և Եվրոպայի երկու առաջնությունների։ Աշխարհում այն երեք մարդկացից մեկն է, ով ՖԻՖԱ-ի գավաթը նվաճել է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ (մյուս երկուսը բրազիլացի Մարիո Զագալոն և ֆրանսիացի Դիդիե Դեշամն են)[15]։ 1998 թվականին նրա անունը ներառվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի, 2002 թվականին՝ ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության երազանք-թիմի (FIFA World Cup Dream Team), 2020 թվականին՝ «ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստների երազանք-թիմի (Ballon d'Or Dream Team) կազմում, 2004 թվականին էլ ընդգրկվել է աշխարհի 100 մեծագույն ֆուտբոլիստների՝ FIFA 100 ցանկում[16]։
Ակումբային մակարդակում Մյունխենի «Բավարիա»-ի կազմում Բեկենբաուերը 1967 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթակիրների գավաթը և 1974-1976 թվականներին՝ երեք անգամ անընդմեջ՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ Ընդ որում՝ նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է եվրոպական երեք գավաթ նվաճել՝ լինելով թիմի ավագ։ Հետագայում Բեկենբաուերն աշխատել է որպես «Բավարիա»-ի մարզիչ, իսկ ավելի ուշ ընտրվել է այդ թիմի նախագահ։ Նյու Յորքի «Կոսմոս»-ում մի քանի տարի հանդես գալուց հետո էլ ընդգրկվել է ԱՄՆ-ի սոքերի ազգային փառքի սրահում։
Նրա հեղինակության և կազմակերպչական եռանդուն ջանքերի շնորհիվ էր նաև, որ Գերմանիային պատիվ արվեց հյուրընկալելու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2006 թվականի եզրափակիչ փուլի մրցաշարը, որի կազմակերպչական կոմիտեի նախագահի պաշտոնը նույնպես նա վարեց պատշաճ մակարդակով։ Այս ամենի հետ մեկտեղ Բեկենբաուերը տարիներ շարունակ աշխատել է որպես ֆուտբոլի փորձագետ, 34 տարի եղել է Bild պարբերականի մարզական սյունակագիրը[17]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Բեկենբաուերը հետաքննվել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի գավաթի խաղարկության ասպարեզում խարդախության և փողերի լվացման կասկածանքի գործով[18]։ Հետաքննությունը 2020 թվականին դադարեցվել է՝ առանց դատավճռի հրապարակման[19]։