From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Յուլևիչ Լևինսոն-Լեսինգ (ռուս.՝ Франц Юльевич (Юлиевич) Левинсон-Лессинг, փետրվարի 25 (մարտի 9), 1861, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 25, 1939[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հանրահայտ երկրաբան և պետրոգրաֆ, որը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կողմից գործուղվել է Հարավային Կովկասում հետազոտություններ իրականացնելու։ Գալով Հարավային Կովկաս՝ նա նախ հիմնել է ՍՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղը, այնուհետև Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում հիմնել և գլխավորել է ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղեր, որոնք այնուհետև վերափոխվել են ազգային կաճառների, մասնավորապես Հայաստանի մասնաճյուղը դարձել է ՀՀ ԳԱԱ։
ԽՍՀՄ իշխանությունների ճշումների ներքո ԽՍՀՄ ԳԱ կողմից գործուղվել (աքսորվել) է Հարավային Կովկաս և 1932-1933 թթ. հիմնադրել ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան մասնաճյուղը, այնուհետև տրոհելով այն հանրապետական մասնաճյուղերի, մասնավորապես նա դարձել է ԽՍՀՄ ԳԱ հայաստանյան մասնաճյուղի ԱրմՖԱՆ նախաձեռնողը և առաջին նախագահը։ Այնուհետև նա նման մասնաճյուղ ստեղծել և նախագահել է նաև Ադրբեջանում։
Ի պատիվ Ֆ. Յու. Լեվինսոն-Լեսինգի Արագածի հյուսիս–արևելյան լճերից մեկը անվանակոչել է Լեսինգի լիճ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.