Ֆրիդրիխ Տիետյեն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Տիետյեն (գերմ.՝ Friedrich Tietjen, հոկտեմբերի 15, 1832(1832-10-15)[1], Garnholt, Վեստերստեդե, Գերմանիա[2] - հունիսի 21, 1895(1895-06-21)[2], Բեռլին, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի աստղագետ։ 1861 թվականից աշխատել է Բեռլինի աստղադիտարանում։ Հայտնի է (86) Սեմելե աստերոիդի հայտնաբերմամբ 1866 թ.։ 1874 թվականից մինչև մահը աշխատել է աստղադիտարանի տնօրեն։
Ֆրիդրիխ Տիետյեն Friedrich Tietjen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1832(1832-10-15)[1] Garnholt, Վեստերստեդե, Գերմանիա[2] |
Մահացել է | հունիսի 21, 1895(1895-06-21)[2] (62 տարեկան) Բեռլին, Գերմանական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Grand Duchy of Oldenburg |
Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս, գիտնական և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Բեռլինի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[3] և մաթեմատիկա[3] |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | HU Berlin[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3] |
Եղել է գիտական ղեկավար | Hans Battermann?[4] |
Friedrich Tietjen Վիքիպահեստում |
Երկնքի դիտարկումներով հետաքրքրվել է մանկուց, 1853 թ. ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա և աստղագիտություն։ Ուսման ավարտից հետո տեղափոխվեց Բեռլին, 1863 թ. ստացավ դոկտորական կոչում։ Աստղագիտական ուսումնասիրություններ է կատարել հիմնականում Գերմանիայում, սակայն աշխատել է նաև Բրիտանական Հնդկաստանում 1868 թ.։ 1866 թ. աստղադիտարանի տնօրենի հետ դիտարկումներ է կատարել Գերմանիայի հյուսիսում միջին եվրոպական աստիճանային սանդղակի չափումների համար, պրուսական թագավորի պատվերով։ Երբեք ընտանիք չի ունեցել, մահացել է սրտի հիվանդությունից։