From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ (անգլ.՝ Frederick Grant Banting, նոյեմբերի 14, 1891[1][2][3][…], Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա - փետրվարի 21, 1941[3][4][5][…], Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի ֆիզիոլոգ։
Ֆրեդերիկ Բանտինգ Frederick Banting | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1891[1][2][3][…] Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | փետրվարի 21, 1941[3][4][5][…] (49 տարեկան) Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա մահը պատահարից |
Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | բժիշկ, դեղաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Հիվանդ երեխաների հիվանդանոց, Տորոնտոյի համալսարան և Արևմտյան Օնտարիոի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և դեղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Կանադայի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Temerty Faculty of Medicine, University of Toronto? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marion Robertson? և Henrietta Banting? |
Ստորագրություն | |
Frederick Banting Վիքիպահեստում |
1916 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան կղզյակների հորմոնը՝ ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բանտինգին (Ջոն Մակլեոդի հետ) շնորհվել է Նոբելյան մրցանակ (1923)։ Նա եղել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում այդ հեղինակավոր պարգևին արժանացած ամենաերիտասարդ գիտնականը. մրցանակի շնորհման պահին 32 տարեկան էր։ Զոհվել է օդային աղետի ժամանակ[16]։
Որպես Ֆրեդերիկ Բանտինգի վաստակը գնահատելու նշան՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը համապատասխանեցվել է նրա ծննդյան օրվա հետ և նշվում է նոյեմբերի 14-ին։
Բանտինգը մշտապես ընդգծել է իր օգնականի՝ Չարլզ Բեսթի ավանդը ինսուլինի հայտնաբերման գործում (ի դեպ՝ իբրև երախտագիտության նշան՝ նրա հետ կիսել էր Նոբելյան մրցանակը)։ 1934 թվականին Մեծ Բրիտանիայի Գևորգ V թագավորը Բանտինգին ասպետի տիտղոս է շնորհել։ Դափնեկիր գիտնականը եղել է Կանադայի թագավորական ընկերության (1926) և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1935)[17]։
Նրա անունով են կոչվել Լուսնի խառնարաններից մեկը, մեկ աստերոիդ (43293) Banting[de], սահմանվել է նրա անունը կրող մեդալ, որը 1941 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի շնորհվում է շաքարախտի բուժման, հաղթահարման գործում աչքի ընկած գիտնականի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.