Ֆրեդերիկ Միստրալ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Միստրալ (ֆր.՝ Frédéric Mistral, սեպտեմբերի 8, 1830(1830-09-08)[1][2][3][…], Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][5][1] - մարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…], Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][6][1]), պրովանսացի բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միստրալ (այլ կիրառումներ)
Ֆրեդերիկ Միստրալ ֆր.՝ Frédéric Mistral | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Joseph Étienne Frédéric Mistral |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1830(1830-09-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][5][1] |
Վախճանվել է | մարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][6][1] |
Գրական անուն | Mèste Franc[7], Gui de Mount-Pavoun[7], Cousinié Macàri[7], Michèu Gai[7], Lou Cascarelet[7], Grand la Borgno[7], Lou Felibre de Bello Visto[7], Un Maianen[7], Lou Felibre dóu Mas[7], Antoine Chansroux[7], Lou Canounge de N-D. de Casten[7], Lou Felibre de Bèuvezet[7], Lou Felibre Calu[7], Jan Chaplo Verne[7], Un Jouine Felibre[7], Lou Medecin di Torro[7], Tounin Clapo[7], Lou Tout-Obro[7] և Ambròsi Boufarel[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և բառարանագիր |
Լեզու | օքսիտաներեն[1][7] և ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[1] |
Կրթություն | Aix-Marseille University (1896-1971)? |
Ժանրեր | պոեզիա և բառարան |
Գրական ուղղություններ | ֆելիբրներ |
Ուշագրավ աշխատանքներ | Միրեյո, Lou Tresor dóu Felibrige?, Lis Isclo d'Or?, Lou Pouèmo dóu Rose? և Calendau? |
Անդամակցություն | ֆելիբրներ, Société littéraire et scientifique de Castres?, Celtic dinner? և Academy of Sciences, Letters and Arts of Marseille?[1] |
Պարգևներ | |
Ամուսին | Marie Mistral?[7] |
Զավակներ | Marius Ferréol? |
Ներշնչվել է
| |
Frédéric Mistral Վիքիպահեստում |
Միստրալի գեղարվեստական ճաշակը ձևավորվել է Հարավային Ֆրանսիայի բանահյուսության, միջնադարյան և նոր պոեզիայի ազդեցությամբ։ 1848 թվականից պարբերաբար լույս ընծայված բանաստեղծություններն առաջին անգամ ի մի են հավաքվել «Պրովանսացիներ» (1852) անթոլոգիայում։ Միստրալը պրովանսական լեզուն ու գրականությունը վերակենդանացնող ֆելիբրների շարժման առաջնորդներից է։ Խմբագրել է ալմանախներ, կազմել «Ֆելիբրիժի գանձը» (1879-1887) պրովանսերեն-ֆրանսերեն բառարանը։ Նրա «Միրեյո» (1859) պոեմը բարձր են գնահատել Ա. Լամարթինը, Վիկտոր Հյուգոն և այլք։ Միստրալի ստեղծագործություններին բնորոշ է բանահյուսական հարուստ նյութը, ռոմանտիկականությունը։ Միստրալը համարվում է ակվիտանական գրականության մեջ ամենաշատը մեծարված բանաստեղծը։ Ալֆոնս Դոդեն, որի հետ Միստրալը երկար տարիներ ընկերական հարաբերությունների մեջ էր, վերջինիս է նվիրել "Պոետ Միստրալ" աշխատությունը։ Նրա անունով են կոչվում մի շարք դպրոցներ։