Ֆրեդի Մերկուրի
երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդի Մերկուրի (անգլ.՝ Freddie Mercury, իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա (գուջարաթերեն` ફારોખ બલ્સારા), սեպտեմբերի 5, 1946(1946-09-05)[1][2][2][…], Զանզիբար (քաղաք), Զանզիբարի սուլթանություն - նոյեմբերի 24, 1991(1991-11-24)[1][2][2][…], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական երգիչ փարսական ծագմամբ, երգերի հեղինակ, Queen ռոք-խմբի վոկալիստ։ Այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը։ Երաժիշտը նաև սոլո կարիերա ուներ։ Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։
Ֆրեդի Մերկուրի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Freddie Mercury |
Ի ծնե անուն | Ֆարուք Բուլսարա |
Նաև հայտնի է որպես | Larry Lurex |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1946(1946-09-05)[1][2][2][…] Զանզիբար (քաղաք), Զանզիբարի սուլթանություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[3] և Զանզիբարի սուլթանություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 24, 1991(1991-11-24)[1][2][2][…] (45 տարեկան) Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | հարդ ռոք և գլեմ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, պրոդյուսեր, նկարիչ, բանաստեղծ, գրաֆիկական դիզայներ և ռոք երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, Համոնդի երգեհոն, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records, Polydor Records, EMI, Parlophone և Hollywood Records |
Կրթություն | St. Peter's Boys School?[5], Ealing Art College? (1969)[5], West Thames College?[5], St. Mary's School? և Արևմտյան Լոնդոնի համալսարան |
Անդամակցություն | Քուին |
Պարգևներ | |
Կայք | freddiemercury.com |
Ստորագրություն | |
Freddie Mercury Վիքիպահեստում |
Եղել է «Քուին» ռոք խմբի վոկալիստը։ Փաստեր կան, որ նրա ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Նրա մասին ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին[6]։ 2005 թվականին Blender ամսագիրը հարցում անցկացրեց, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղը զբաղեցրեց վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ)։ Allmusic-ը բնութագրեց նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»։ Չլինելով բրիտանացի ըստ Բի-բի-սի-ի՝ 2002 թ. անցկացրած հարցման՝ Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է[7]։
«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18-րդ տեղում[8]։