շվեդ գրող և ֆեմինիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդրիկա Բրեմեր (շվեդ.՝ Fredrika Bremer, օգոստոսի 17, 1801[1][2][3][…], Piikkiö, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Շվեդիա[2] - դեկտեմբերի 31, 1865[2][4][5][…], Årsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4]), շվեդ բանաստեղծուհի, ճանապարհորդ, ազդեցիկ ֆեմինիստուհի, մանկավարժ- լուսավորիչ։
Ֆրեդրիկա Բրեմեր շվեդ.՝ Fredrika Bremer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Piikkiö, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Շվեդիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1865[2][4][5][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Årsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4] |
Գերեզման | Österhaninge Church |
Գրական անուն | F. B., F. B—r., Fr. B. և Fr. Br. |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ուշագրավ աշխատանքներ | Hertha? |
Fredrika Bremer Վիքիպահեստում |
Ֆրեդրիկա Բրեմերը ծնվել է 1801 թվականի օգոստոսի 17-ին, շվեդական Աբո քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում։ 1804 թվականին՝ երեք տարեկան հասակում, ընտանիքի հետ տեղափոխվում է Ստոկհոլմից 20 մղոն հեռավորության վրա գտնվող կալվածք, որը գնել էր նրա հայրը։ Ֆրեդրիկան այստեղ ապրել է մինչև 1820 թվականը։ Նրա և քույրերի դաստիարակությունը չափազանց մռայլ է եղել, ծնողները, հատկապես հայրը, շատ խիստ և կոպիտ են եղել և ուշադրություն չեն դարձրել իրենց երեխաների խառնվածքին և հակումներին։ Մշտական ճնշվածությունը և միապաղաղ մռայլ իրավիճակը իրենց բացասական տպավորությունն էին թողնում խանդավառ և աշխույժ Ֆրեդրիկայի վրա, նա զգում էր, որ իր մեջ թաքնված են ուժեր, որոնք անօգուտ կորչում են, դրանից նա ճնշվում և ազդվում էր, ինչի հետևանքով էլ սկսեց հիվանդանալ։ 1821 թվականին ողջ ընտանիքը մեկնեց Ֆրանսիայի հարավ։ Այդ ընթացքում Ֆրեդրիկան ծանոթացավ Շիլլերի ստեղծագործություններին, որոնք ուժեղ տպավորություն թողեցին նրա վրա։
Արտերկրից վերադառնալուց հետո նրա ընտանեկան կյանքը անցնում էր նախկինի պես, և նրա միակ զբաղմունքը գրական ստեղծագործություններն էին[6]։ Հակառակ ընտանիքի ճնշմանը, նա երբեք չամուսնացավ, և իր կյանքը կապեց գրականության հետ։ 1820-1830-ական թվականներին Բրեմերն անանուն կերպով հրատարակեց պատմվածքների ժողովածու` Առօրյա կյանքի պատկերներ, ընտանեկան վեպեր «Հարևանները», «Հայրենի տուն», որոնց համար Շվեդական ակադեմիան նրան պարգևատրեց փոքր ոսկե մեդալով[6]։ 1840-ական թվականներին նա հանդես եկավ Մեծ Բրիտանիայում բանվորական շարժման աջակցությամբ։
1849-1851 թվականներին ուղևորություններ է կատարել Կուբա և ԱՄՆ հանդիպել Ռալֆ Էմերսոնին, Հենրի Լոնգֆելլոյին, Նաթանիել Գոտորնոմին։ Հետագայում նա ճամփորդել է Շվեյցարիայում, Իտալիայում, Պաղեստինում, Հունաստանում և գրել ճամփորդական նոթեր այդ եկրներ ուղևորությունների մասին։
Ֆրեդրիկա Բրեմերը մահացել է 1865 թվականի դեկտեմբերի 31-ին, Ստոկհոլմի մոտակայքում գտնվող Էրստա ընտանեկան ամրոցում։
Առավել նշանակալի արձագանք ստացավ նրա ֆեմինիստական «Գերտա» վեպը կամ «Մեկ հոգու պատմությունը» (1856)։
Իր ժամանակին հայտնի Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ կանայք» վեպի հերոսուհիները կարդում էին Ֆրեդրիկ Բրեմերի արձակը։ Ֆրեդրիկ Բրեմերի կուբայական ուղևորության մասին Ֆրեդրիկը դրախտում (1999) կենսագրական վեպը գրվել է Շվեդիայում բնակվող կուբացի գրող Ռենե Վասկես Դիասի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.