From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկլին Պատրիկ Հերբերտ Կրտսեր (անգլ.՝ Franklin Patrick Herbert, Jr., հոկտեմբերի 8, 1920[1][2][3][…], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - փետրվարի 11, 1986[1][2][3][…], Մեդիսոն, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆանտաստ գրող, առավել հայտնի է որպես «Ավազաբլրի ժամանակագրությունը» շարքի հեղինակ։ Նրան մեծ ճանաչում է բերել հատկապես այդ շարքի առաջին վեպը` «Ավազաբլուր» անվամբ[6]։
Ֆրենկ Հերբերտ անգլ.՝ Frank Herbert | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Frank Patrick Herbert |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 11, 1986[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մեդիսոն, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լուսանկարիչ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, North Salem High School? և Lincoln High School? |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ավազաբլրի ժամանակագրությունը |
Պարգևներ | |
Ամուսին | Ֆլորա Լիլիան Փարքինսոն և Թերեզա Դիանա Շեքելֆորդ |
Զավակներ | Բրայան Հերբերտ |
Frank Herbert Վիքիպահեստում |
Ֆրենկ Հերբերտը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 8-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում։ Ավարտել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանը։ Երիտասարդ տարիներից ցանկացել է գրող դառնալ։ 1938 թվականին ավարտել է դպրոցը[7], իսկ 1939 թվականին, խաբելով իր տարիքը, ընդունվել է աշխատանքի «Գլենդել սթար» թերթում[8]։ Նախքան պրոֆեսիոնալ գրող դառնալը աշխատել է տարբեր թերթերում` որպես խմբագիր և ռեպորտյոր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերբերտը եղել է նավատորմի լուսանկարիչ և 6 ամիս աշխատելուց հետո հեռացել։ 1941 թվականին ամուսնացել է Ֆլորա Պարկինսոնի հետ, սակայն 1945 թվականին ամուսնալուծվել է։ Այդ ամուսնությունից ունի դուստր՝ Պեննին։
1946 թվականին Հերբերտը ընդունվել է Վաշինգտոնի համալսարան, որտեղ հանդիպել է Բեվերլի Էնն Ստյուարտին. Հերբերտից բացի, նա միակն էր իրենց կուրսում, ով ուներ տպագրված պատմվածքներ։ 1946 թվականին նրանք ամուսնացան։ 1947 թվականին ծնվեց նրանց առաջին որդին, իսկ 1951-ին` երկրորդը[9]։
Գիտական ֆանտաստիկայի ժանրում առաջին ստեղծագործությունը «Ինչ-որ բա՞ն ես փնտրում» (անգլ.՝ «Looking for Something?») վերնագրով պատմվածքն էր, որը հրատարակվեց «Startling Stories» թերթում (1952)[10]։
1950-ական թվականների ընթացքում թերթերում հրատարակվեցին մեկուկես տասնյակ պատմվածքներ և «Վիշապը ծովում» (անգլ.՝ «The Dragon in the Sea», 1955) վեպը։ Այդ վեպը հետագայում հրատարակվեց նաև «Ճնշման տակ» (անգլ.՝ «Under Pressure») անվամբ։
Հերբերտը մեծ հռչակ ձեռք բերեց 1963 թվականին «Analog» թերթում «Ավազաբլրի աշխարհը» («Dune World») վեպի հրատարակումից հետո, որը դարձավ «Ավազաբլուր» վեպի առաջին մասը։ Ավելի ուշ այդ թերթում հրատարակվեց վեպի շարունակությունը՝ «Ավազաբլրի գուշակը» («The Prophet of Dune»)։ 1965 թվականին վերոնշյալ երկու մասերը միացվեցին մեկ ամբողջական վեպի մեջ, որը լույս տեսավ առանձին հրատարակությամբ։ Ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց և արժանացավ ֆանտաստիկ գրականության ժանրում այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսիք են «Նեբյուլա»-ն և «Հյուգո»-ն[11]։ Վեպը կայծակնային արագությամբ դարձավ 20-րդ դարի ամենահայտնի ֆանտաստիկ վեպերից մեկը[12]։
Հաջորդ տարիներին Հերբերտի գրչի տակից դուրս եկավ ավազե մոլորակի մասին պատմության շարունակությունը` «Ավազաբլրի մեսիան» (անգլ.՝ «Dune Messiah», 1969), «Ավազաբլրի երեխաները» (անգլ.՝ «Children of Dune», 1976), «Ավազաբլրի աստված-կայսրը» (անգլ.՝ «God Emperor of Dune», 1981), «Ավազաբլրի հերետիկոսները» (անգլ.՝ «Heretics of Dune», 1984) և «Ավազաբլրի կապիտուլը» (անգլ.՝ «Chapterhouse: Dune», 1985)։
Ավազաբլրի մասին զրուցավեպը, որի իրադարձությունները կատարվում են հեռավոր ապագայում և շարունակվում հինգ հազարամյակների ընթացքում, այնպիսի հարցեր է առաջ քաշում, ինչպես էվոլյուցիայի ընթացում մարդկության գոյատևումը, բնապահպանության խնդիրները, կրոնների, քաղաքականության և իշխանությունների փոխազդեցությունը։
Աշխարհի շատ քննադատներ այս շարքը համարում են գիտական ֆանտաստիկայի դասականը, այս ժանրի առավել «վառ» և «ամբողջական» ներկայացուցիչը։ Ֆրենկ Հերբերտի որդին` Բրայան Հերբերտը, շարունակել է Ավազաբլրի աշխարհի մասին հոր վիպաշարը։
Ֆրենկ Հերբերտը գրել է նաև մի շարք այլ ստեղծագործություններ, որոնց մեջ կարելի է առանձնացնել հետևյալները՝ «Վիշապը ծովում» (անգլ.՝ «Dragon in the Sea», 1956), «Կանաչ ուղեղ» (անգլ.՝ «The Green Brain», 1966), «Ուղղությունը՝ ունայնություն» (անգլ.՝ «Destination: Void», 1966), «Հեյսենբերգի աչքերը» (անգլ.՝ «The Eyes of Heisenberg», 1966), «Երկնքի ստեղծողները» (անգլ.՝ «The Heaven Makers», 1968), «Սանտարոգիի արգելքը» (անգլ.՝ «The Santaroga Barrier», 1968), «Հելսթորմի փեթակը» (անգլ.՝ «Hellstrom’s Hive», 1973), «Աստղը խարազանի տակ» և «Դոսադիի գիտափորձը» (անգլ.՝ «The Dosadi Experiment», 1977) երկերգությունը[13]։
2003 թվականին Բրայան Հերբերտը հրատարակեց «Ավազաբլրի երազողը» (անգլ.՝ «Dreamer of Dune») գիրքը։ Դա նրա հոր` Ֆրենկ Հերբերտի կենսագրությունն էր։ Այդ գրքի վրա աշխատանքը սկզբնավորվեց այն բանից, որ Բրայանը երկար տարիներ թերթ էր վարում Հերբերտների ընտանիքի ամենանշանակալից իրադարձությունների մասին։ Հետագայում այդ գրառումներն ամփոփվեցին հոր կենսագրականի մեջ։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1952 | «Ինչ-որ բա՞ն եք փնտրում» | «Looking for Something?» |
1954 | «Վիրահատական սինդրոմ» | «Operation Syndrome» |
1954 | «Անհետացող շները» | «The Gone Dogs» |
1954 | «Փաթեթային առնետների աշխարհը» | «Pack Rat Planet» |
1955 | «Առնետների մրցավազք» | «Rat Race» |
1955 | «Օկուպացիոն ուժեր» | «Occupation Force» |
1956 | «Ունայնություն» | «The Nothing» |
1956 | «Ճնշման տակ» | «Under Pressure» |
1958 | «Հին թափառական տունը» | «Old Rambling House» |
1958 | «Դուք ընտրեք բարձր ճանապարհը» | «You Take the High Road» |
1958 | «Շավիղերի նշանակությունը» | «A Matter of Traces» |
1959 | «Բացակա օղակը» | «Missing Link» |
1959 | «Հայսթեքի օպերացիան» | «Operation Haystack» |
1960 | «Հայկու» | «Haiku» |
1961 | «Ձու և մոխիր» | «Egg and Ashes» |
1961 | «Առանց սահմանափակումների» | «A-W-F Unlimited» |
1961 | «Զուգավորման ազդանշան» | «Mating Call» |
1961 | «Փորձելով հիշել» | «Try to Remember» |
1962 | «Մայնդֆիլդ» | «Mindfield» |
1964 | «Մարի Սելեսթը տեղափոխվում է» | «The Mary Celeste Move» |
1964 | «Բարեկիրթ սաբոտաժավորը» | «The Tactful Saboteur» |
1965 | «Ավազաբլուր» | «Dune» |
1965 | «Ամբողջի կոմիտեն» | «Committee of the Whole» |
1965 | «Ջի Էմ-ի էֆեկտը» | «The G M Effect» |
1966 | «Ուղղությունը՝ ունայնություն» | «Destination» |
1966 | «Կանաչ ուղեղ» | «The Green Brain» |
1966 | «Պարզունակները» | «The Primitives» |
1966 | «Փախուստի երանությունը» | «Escape Felicity» |
1966 | «Հեյսենբերգի աչքերը» | «Heisenberg’s Eyes» |
1966 | «Ըստ գրքի» | «By the Book» |
1967 | «Փետուրները» | «The Featherbedders» |
1967 | «Երկնքի ստեղծողները» | «The Heaven Makers» |
1968 | «Սանտարոգիի արգելքը» | «The Santaroga Barrier» |
1970 | «Ավազաբլրի մեսիան» | «Dune Messiah» |
1970 | «Աստղը խարազանի տակ» | «Whipping Star» |
1970 | «Սերմերի պաշար» | «Seed Stock» |
1970 | «Սպանությունը տեղի կունենա» | «Murder Will In» |
1972 | «Հոգիներ բռնողը» | «Soul Catcher» |
1972 | «Աստծո արարիչները» | «The Godmakers» |
1973 | «Հելսթորմի փեթակը» | «Hellstrom’s Hive» |
1976 | «Ավազաբլրի երեխաները» | «Children of Dune» |
1977 | «Դոսադիի գիտափորձը» | «The Dosadi Experiment» |
1978 | «Միացեք կուսակցությանը» | «Come to the Party» |
1979 | «Պատահար Հիսուսի հետ» | «The Jesus Incident» |
1979 | «Զգայուն ֆլեյտայի երգը» | «Song of a Sentient Flute» |
1980 | «Ուղիղ վայրէջք» | «Direct Descent» |
1981 | «Ավազաբլրի աստված-կայսրը» | «God Emperor of Dune» |
1982 | «Սպիտակ ժանտախտ» | «The White Plague» |
1983 | «Ղազարոսի էֆեկտը» (Բիլ Ռենսոմի հետ) | «The Lazarus Effect» |
1984 | «Ավազաբլրի հերետիկոսները» | «Heretics of Dune» |
1985 | «Ավազաբլրի կապիտուլը» | «Chapter House: Dune» |
1986 | «Երկու աշխարհների մարդը» (Բրայան Հերբերտի հետ) | «Man of Two Worlds» |
1988 | «Վերելքի գործոնը» (Բիլ Ռենսոմի հետ) | «The Ascension Factor» |
«Ավազաբլուր»-ը «Նեբյուլա» մրցանակին արժանացած առաջին վեպն է։ Ֆրենկ Հերբերտը անձամբ եղել է մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.