Ֆրիդմանի հավասարումներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդմանի հավասարումներ, հավասարումների համակարգ ֆիզիկական տիեզերագիտությունում։ Դրանցով է տրվում համասեռ և իզոտրոպ տիեզերքի ընդլայնումը հարաբերականության ընդհանուր տեսության տիեզերքի մոդելների համար։ Առաջին անգամ արտածել է Ալեքսանդր Ֆրիդմանը 1922 թվականին[1] գրավիտացիան նկարագրող դաշտի հավասարումներից Ֆրիդման-Լեմետր-Ռոբերտսոն-Վոլկերի չափականության և տրված խտությամբ և ճնշումով կատարյալ հեղուկի համար։ Բացասական տարածական կորության դեպքի համար հավասարումները նույնպես ստացել է Ֆրիդմանը 1924 թվականին[2]։