Ֆրիզլանդ
մարզ Նիդերլանդներում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիզլանդ[2] (անգլ. Friesland), պատմականորեն հայտնի է նաև որպես Ֆրիզիա, այն Նիդերլանդների հյուսիսում գտնվող նահանգն է։ Տեղակայված է Խրոնինգեն նահանգից արևմուտք, Դրենթեից և Օվերեյսելից հյուսիս-արևմուտք, Ֆրևոլանդից հյուսիս, Հյուսիսային Հոլանդիայից հյուսիս-արևելք և Վատտեն ծովից հարավ։ 2015 թվականի տվյալներով նահանգում բնակչությունը կազմում է 646,092 մարդ[3]։ Նահանգի ընդհանուր տարածքը 5.100 կմ², որով նա զբաղեցնում է 3-րդ տեղը Նիդերլանդների նահանգների ցանկում։
Նահանգ | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրիզլանդ | |||||
արևմտաֆրիզերեն Fryslân | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Ներքին բաժանում | Ախտկարսպեյլեն, Ամելանդ, Դանտումադեյլ, Հարլինգեն, Հեյրենվեյն, Լեուվարդեն, Օստստելինգվերֆ, Օպստերլանդ, Սուդվեստ-Ֆրիսլան, Շխիրմոնիկոխ, Սմալինգերլանդ, Թերշխելինգ, Թիչերկստերադեյլ, Վլիլանդ, Վեստստելինգվերֆ, De Fryske Marren?, Waadhoeke?, Noardeast-Fryslân?, Bolsward?, Nijefurd?, Sneek?, Wûnseradiel?, Wymbritseradiel?, Բորնստերհեմ, Խաստերլանդ-Սլոտեն, Լեմստերլանդ, Սկարստերլան, Ֆրանեկերադեյլ, Հեթ Բիլդտ, Մենալդումադեյլ, Լեուվարդերադեյլ, Լիտենսերադեյլ, Դոնգերադեյլ, Ֆերվերդերադեյլ և Կոլումերլանդ էն Նյուկրաուսենլանդ | ||||
Հիմնադրված է | 1814 թ. | ||||
Մակերես | 5748,74±0,01 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն և արևմտաֆրիզերեն | ||||
Բնակչություն | ▲651 459 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | fryslan.frl(նիդեր.) | ||||
| |||||
Նահանգի մայրաքաղաքը և կառավարության նստավայրը 91,817 բնակիչ ունեցող Լեուվարդեն քաղաքում է գտնվում։ 2017 թվականից ի վեր նահանգի կառավարիչն է Արնո Բրոքը։ Նահանգը բաժանված է 18 ինքնավար քաղաքների։ Այս նահանգի տարածքը նախկինում եղել է Ֆրիզիայի հնագույն, ավելի մեծ շրջանի մի մասը։ Ֆրիզլանդի պաշտոնական լեզուներն են՝ արևմտյան ֆրիզերենն ու հոլանդերենը։