From Wikipedia, the free encyclopedia
Ֆրից Բաուման (գերմ.՝ Fritz Baumann, մայիսի 3, 1886[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - հոկտեմբերի 9, 1942[4][5][6][…], Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։
Ֆրից Բաումանը ծնվել է Շվեյցարիայի հյուսիսում՝ Բազել քաղաքում, որտեղ էլ ստացել է գեղարվեստական կրթություն։ Իր ստեղծագործությունները ստեղծել է տարբեր գեղանկարչական ոճերում, սակայն նկարչի գործերն ավելի հետաքրքիր են էքսպրեսիոնիզմ ոճում։ Բաումանը նկատելի է եղել իր անկայուն հոգեբանությամբ, որը դրսևորվել է այն ժամանակ, երբ ոչնչացրել է իր նկարների մեծ մասը, որոնք ստեղծվել էին 1916-1920 թթ. ընթացքում։ Նկարների մի մեծ մաս նա նետել է Հռենոս գետը։
Բաումանը համարվում է Բազելի «Նոր կյանք (Das Neue Leben)» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենամոտ նկարիչ ընկերներից կարելի է առանձնացնել Առնոլդ Բրյուգգերին, Օտտո Մորախին։ 1942 թ. հոկտեմբերի 9-ին նկարիչը ունենալով անկայուն հոգեբանական վիճակ դադարում է ապրել ինքնասպանություն գործելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.