գերմանացի մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ֆրից Ալեքսանդր Էրնեստ Նյոթեր (գերմ.՝ Fritz Alexander Ernst Noether, հոկտեմբերի 7, 1884[1], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա[2] - սեպտեմբերի 10, 1941[1], Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հրեա ծագումով սովետա-գերմանական մաթեմատիկոս։
Ֆրից Նյոթեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1884[1] Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1941[1] (56 տարեկան) Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ մահապատիժ[1] |
Գերեզման | անհայտ[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Տոմսկի պետական համալսարան[1], Վրոցլավի տեխնոլոգիական համալսարան[1], University of Karlsruhe?[1] և Siemens?[1] |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1909)[1], Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան (1906)[1] և Գյոթինգենի համալսարան (1911)[1] |
Գիտական ղեկավար | Aurel Voss? |
Եղել է գիտական ղեկավար | Helmut Heinrich?[4] |
Երեխա(ներ) | Գոթֆրիդ Է. Նյոթեր և Հերման Դ. Նյոթեր |
Հայր | Մաքս Նյոթեր |
Fritz Noether (mathematician) Վիքիպահեստում |
Մաքս Նյոթերի որդին, Էռլագենի պրոֆեսոր մաթեմատիկոս, նշանավոր գիտնական, մաթեմատիկոս Էմմի Նյոթերի կրտսեր եղբայրը, Գոտտֆրիդ Նյոթերի հայրը։ Լինելով Բրեսլաուի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, նացիստները իշխանության անցնելուց հետո, Նյոթերը որպես հրեա կորցրեց հնարավորությունը աշխատելու Գերմանիայում և 1934 թ. մեկնում է Սովետական Միություն, որտեղ դարձավ Տոմսկի համալսարանի պրոֆեսոր։
1937 թ. նոյեմբերին Տոմսկի իր տանը ձերբակալվում է և 1938 թ. հոկտեմբերի 23-ին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Գերմանիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մնալով առանց ծնողների Գերման և Գոտֆրիդ որդիներին 1938 թ. մարտին արտաքսեցին ՍՍՀՄ-ից։ Բանտում Ֆրիցը մեղադրվում էր «հակասովետական պրոպագանդայի» մեջ, 1941 թվականի սեպտեմբերի 8-ին դատապարտվել է մահապատժի և գնդկահարվել է Օրյոլում։
1988 թ. ՍՍՀՄ-ի գերագույն դատարանը ամբողջովին վերականգնել է նրա իրավունքները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.