Ֆրոմենտալ Հալևի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրոմենտալ Հալևի (ֆր.՝ Jacques-François-Fromental-Élie Halévy, մայիսի 27, 1799(1799-05-27)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - մարտի 17, 1862(1862-03-17)[1][2][3][…], Նիս[4][5]), ֆրանսիացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, որոնցից առավել հայտնի է «Ջհուդուհի» (ֆր.՝ La Juive) օպերան։
Ֆրոմենտալ Հալևի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jacques-Fromental Halévy |
Ծնվել է | մայիսի 27, 1799(1799-05-27)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 17, 1862(1862-03-17)[1][2][3][…] (62 տարեկան) Նիս[4][5] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն և պատարագի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դասական երաժիշտ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա[6] |
Ամուսին | Léonie Halévy? |
Պարգևներ | |
Jacques Fromental Halévy Վիքիպահեստում |
Ֆրանսիայի համալսարանի անդամ (1836 թվական)։ 1809-1819 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ նաև դասավանդել է 1816 թվականից (պրոֆեսոր՝ 1827 թվականից)։ Աշակերտներից են՝ Ժ. Բիզեն, Շ. Գունոն, Կ. Սեն-Սանսը։ Հալևին մեծ օպերայի ականավոր ներկայացուցիչներից է։ Նրա լավագույն օպերաները գրված են ազգային ճնշման դեմ պայքարի թեմայով («Կիպրոսի թագուհին», 1841 թվական, «Կարլոս VI», 1843 թվական)։ Առավել ճանաչված է «Հրեուհին» («Կարդինալի դուստրը», 1835 թվական) օպերան։ Գրել է 2 բալետ, կանտատներ, ռոմանսներ, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, պաշտամունքային երաժշտության երկեր։