.бг
From Wikipedia, the free encyclopedia
.бг նախկինում պլանավորված Բուլղարիայի վերին մակարդակի ազգային դոմեն[1][2]։
Արագ փաստեր .бг, Տեսակ ...
.бг | |
---|---|
Տեսակ | միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն |
Երկիր | Բուլղարիա |
TLD տիպ | վերին մակարդակի ազգային դոմեն |
Կարգավիճակ | ակտիվ |
Կազմակերպիչ | CCTLD |
Նշանակում | Բուլղարիայի հետ կապված օբյեկտներ |
Գրանցման սահմանափակումներ | սիմվոլները պետք է լինեն միայն կիրիլիցայով, չեն կարող լատինատառ սիմվոլներ պարունակել[1] |
Պունիկոդ | xn--90ae |
Փակել
2007 թվականի հոկտեմբերի 24-ին Բուլղարիայի UniNet ասոցիացիան հայտարարեց, որ նրանք կառաջարկեն ստեղծել .бг դոմեն։
2008 թվականի հունիսի 23-ին Բուլղարիայի կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական գործակալության նախագահ Պլամեն Վաչկովին[3] և ICANN-ի նախագահ Փոլ Թումիին ուղղված նամակում պաշտոնապես հայտարարեց, որ մտադիր է գրանցել դոմենը[4]։ ICANN-ը 2009 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատեց վերին մակարդակի միջազգայնացված դոմենների օգտագործումը։
2010 թվականի մայիսի 18-ին ICANN-ը մերժեց .бг դոմենը, քանի որ այն նման էր բրազիլական .br դոմենին[5]։
2014 թվականի նոյեմբերի 7-ին ICANN-ը հաստատեց .бг դոմենը[5]։