From Wikipedia, the free encyclopedia
«1899», եվրոպական դրամա հեռուստասերիալ սարսափ և առեղծվածային դրվագներով։ Սերիալի ստեղծողներն են Յանտյե Ֆրիզեն և Բարան բո Օդարը, որոնք հայտնի են որպես «Խավար» սերիալի ստեղծողներ։ Սերիալը թողարկվելու է Նեթֆլիքս հարթակում և բաղկացած է լինելու է 8 սերիաներից։
1899 | |
---|---|
Ժանր | թրիլեր, հեռուստադրամա, սարսափ, պատմական դրամա և գիտական ֆանտաստիկա |
Ստեղծող | Jantje Friese? և Բարան բո Օդար |
Երկիր | Գերմանիա |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարան բո Օդար |
Գլխավոր դերերում | Այներին Բայնարդ, Անդրեաս Փիթչման, Միգել Բեռնարդեու և Էմիլի Բիչեմ |
Պրոդյուսեր | Jantje Friese? և Բարան բո Օդար |
Սցենարիստ | Jantje Friese? և Բարան բո Օդար |
Երաժշտություն | Ben Frost? |
Պատմվածքի վայր | Ատլանտյան օվկիանոս |
Դարաշրջան | 1899 |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | նոյեմբերի 17, 2022-ից նոյեմբերի 17, 2022-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Մի խումբ եվրոպացի միգրանտներ լքում են Լոնդոնը շոգենավով, որպեսզի նոր կյանք սկսեն Նյու Յորքում։ Բայց երբ նրանք բախվում են մեկ այլ միգրանտների նավի, նրանց ճամփորդությունը սկսում է վերածվել մղձավանջի։
2018 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարվել է, որ «Խավար» սերիալի ստեղծողներ Յանտյե Ֆրիզեն և Բարան բո Օդարը Նեթֆլիքսի համար նոր նախագիծ են մշակում[1][2]։ 2020 թվականի հուլիսին Բարան բո Օդարը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ Ֆրիզն ավարտել է պիլոտային սերիայի սցենարը[3]։ Deadline Hollywood-ի հարցազրույցի ժամանակ Ֆրիզը բացատրել է, թե ինչպես են եվրոպական միգրացիոն ճգնաժամը և Բրեքսիթը ազդել սերիալի վրա[4]։
2020 թվականի դեկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ Էմիլի Բիչեմ ստացել է գլխավոր դերը[5]։ 2021 թվականի մայիսի 2-ին դերասանական կազմին ավելացվել են Անեյրին Բարնարդը, Անդրեաս Փիթչմանը, Միգել Բերնարդեաուն, Մացել Մուսյալը, Անտոն Լեսերը, Լուկաս Տոնեսենը, Ռոզալի Քրեյգը, Յոնաս Բլոկեն, ընդ որում յուրաքանչյուր դերասան խոսել է իր մայրենի լեզվով[6]։
Սերիայի թողարկման նախապատրաստումը պաշտոնապես սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին[7][8]։ Սկզբում պլանավորվել է, որ սերիալի հիմնական նկարահանումները սկսվելու են 2021 թվականի փետրվարի 1-ից[9], սակայն հետագայում հետաձգվել է 3 ամսով։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2021 թվականի մայիսի 3-ին Գերմանիայում, Բեռլինի սահմաններից դուրս։ Նկարահանումները տեղի են ունենալու նաև Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում[4][9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.