19–րդ դար (1 հունվար 1801 թվականից – 31 դեկտեմբեր 1900) դար, որը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց Իսպանական, Առաջին և Երկրորդ Ֆրանսիական, Չինական[1], Սրբազան Հռոմեական և Մողոլյան կայսրությունների անկմամբ։ Արդյունքում հզորացան Բրիտանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Միացյալ նահանգները, Գերմանական կայսրությունը, Երկրորդ ֆրանսիական գաղութական կայսրությունը և Ճապոնական կայսրությունը, բրիտանացիների առավելությամբ 1915 թվականից։ Ֆրանսիական կայսրության պարտությունից հետո, նրա հակառակորդ դաշնակիցները՝ Բրիտանական և Ռուսական կայսրությունները դարձան աշխարհի ուժեղագույն տերությունները։ Ռուսները նվաճեցին կենտրոնական և հեռավոր արևելյան Ասիան։ Բրիտանական կայսրությունը արագորեն հզորացավ դարի առաջին կեսին՝ բվաճելով Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և գերբնակեցված Հնդկաստանը, բացի այդ դարի վերջին երկու տասնամյակին Աֆրիկան։ Դարի ավարտին Բրիտանական կայսրությունը վերահսկում էր աշխարհի ցամաքային տարածքի մեկ հինգերորդ մաստ և բնակչության մեկ քառորդ մասը։ Նապոլեոնական ժամանակաշրջանից հետո ստեղծվեց Pax Britannica-ն, որը օգնեց առևտրին։

Oops something went wrong: