1991 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1991 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 1991 թվականի հունիսի 26-ին՝ Նյու Յորք քաղաքի «Ֆելթ ֆորում» թատրոնում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքը երկրորդ տարին անընդմեջ հասել էր «Շառլոթ Հորնեթս» ակումբին, որն ընտրեց Լարի Ջոնսոնին՝ Նևադայի համալսարանից։