1996 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1996 թ. NBA-ի դրաֆթը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) անցկացրած 50-րդ դրաֆթն էր, որը տեղի է ունեցել 1996 թվականի հունիսի 26-ին՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Իսթ Ռութերֆորդ քաղաքում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքով, «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսն» ընտրում է Ջորջթաունի համալսարանի երկրորդկուրսեցի Ալեն Այվերսոնին
Համարվում է լիգայի պատմության լավագույն դրաֆթներից մեկը։ Առաջին ռաունդում ընտրված բասկետբոլիստների մեկ երրորդ հետագայում ճանաչվել են աստղեր։ Երեք բասկետբոլիստ արժանացել է ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակի (Կոբի Բրայանտ, Ալեն Այվերսոն, Սթիվ Նեշ)։ Դրաֆթում ընտրված ևս յոթ մարզիկ ճանաչվել են աստղ և հանդես եկել NBA-ի բոլոր աստղերի հանդիպմանը (Շարիֆ Աբդուր-Ռահիմ, Ռեյ Ալեն, Ժիդրունաս Իլգաուսկաս, Ստեֆոն Մարբերի, Ջերմեյն Օ'Նիլ, Պեջա Ստոյակովիչ, Անտուան Ուոքեր)։ Բեն Ուոլասը, ով չէր ընտրվել դրաֆթում, նույնպես արժանացել է աստղի կոչման։ Բացի այդ, ութ հոգի առնվազն մեկ առիթով ընդգրկվել է «All-NBA» խորհրդանշական հավաքականում։
2016 թվականի ապրիլի 13-ին, Կոբի Բրայանտն անցկացրեց մարզական կարիերայի վերջին հանդիպումը, դառնալով տվյալ դրաֆթում ընտրված վերջին ակտիվ բասկետբոլիստը։