1998 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1998թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 24-ին` Կանադայի Վանկուվեր քաղաքի «Ջեներալ Մոթորս Փլեյս» մարզապալատում։
Առաջին համարի ներքո ընտրվել է Մայքլ Օլովոկանդին, ով հետագայում «Sports Illustrated» սպորտային հանդեսի կողմից ճանաչվել է NBA պատմության վատագույն դրաֆթային ընտրություններից մեկը։
Այդ դրաֆթի մասնակիցներից վեց հոգի նվազագույնը մեկ անգամ մասնակցել են NBA-ի բոլոր աստղերի խաղին (Դիրք Նովիցկի, Վինս Կարտեր, Անտուան Ջեյմիսոն, Փոլ Փիրս, Ռաշարդ Լյուիս և Բրեդ Միլլեր)։
Ռաֆեր Էլսթոնը, մինչ դրաֆթը, մասնակցել է սթրթիբոլային «AND1 Mixtape Tour» մրցույթում, որտեղ հայտնի էր «Skip to My Lou» անունով։
Այսօր միայն Դիրք Նովիցկին է խաղում այն ակումբի կազմում, որը նրան ընտրել էր դրաֆթի ժամանակ։ Նովիցկին, Փիրսը և Կարտերը NBA-ում, 18 տարվա կարիերայի ընթացքում, հավաքել են ավելի քան 23 000 միավոր։