1999 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1999 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 1999 թվականի հունիսի 30-ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի «Էմ Սի Այ սենթր» (այժմ՝ «Վերայզոն սենթր») մարզապալատում։ Պատմության մեջ առաջին անգամ մի դրաֆթի առաջին ռաունդում զորակոչվում են նույն համալսարանը ներկայացնող (Դյուկ) միանգամից 4 մարզիկ՝ Էլթոն Բրենդ (1-ին), Թրեջեն Լենգդոն (11-րդ), Քորի Մագետի (13-րդ) և Ուիլիամ Էյվերի (14-րդ)։
Համարվում է լիգայի պատմության ամենախորը դրաֆթներից մեկը։ Ընտրյալներից 9-ը հետագայում ճանաչվել են NBA աստղ, իսկ 3-ն արժանացել են տարվա պահեստայինի կոչմանը (Մանու Ջինոբիլի, Ջեյսոն Թերի, Լամար Օդոմ)։
1999-00 մրցաշրջանից ավարտից հետո, «Չիկագո Բուլսի» ընտրյալ Էլթոն Բրենդը և «Հյուստոն Ռոքեթսի» ընտրյալ Սթիվ Ֆրենսիսն արժանանում են տարվա նորեկների կոչմանը։