![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Lspn_comet_halley.jpg/640px-Lspn_comet_halley.jpg&w=640&q=50)
1P/Հալլեյ
From Wikipedia, the free encyclopedia
1P/Հալլեյ (նույնպես անվանվում է Հալլեյի գիսաստղ կամ Գիսաստղ Հալլեյ), պարբերական գիսաստղ է, որը երևում է Երկրից ամեն 74-79 տարին մեկ անգամ[1][9][10][11]։ Հալլեյի գիսաստղը միակ հայտնի կարճ պարբերությամբ գիսաստղն է, որը պարբերաբար հնարավոր է լինում դիտարկել Երկրի մակերևույթից անզեն աչքով, և միակ անզեն աչքով դիտարկվող գիսաստղն է, որը կարելի է դիտարկել մեկ մարդու կյանքի ընթացքում երկու անգամ[12]։ Գիսաստղը վերջին անգամ այցելել է Արեգակնային համակարգի ներքին հատվածը 1986 թվականին և հաջորդ անգամ կայցելի 2061 թվականին[13]։
1P/Հալլեյ (Հալլեյի գիսաստղ,) 1P/Halley[1] | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 1758 (առաջին կանխագուշակված պերիհելի) թ. (Դիտարկվել է նախնադարից; Էդմունդ Հալլեյ (ճանաչում սրպես պարբերական)ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 28,2 (2003 թվականին)[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 0,586 ա. մ.[3] |
Ապոհելին | 35,08 ա. մ.[3] |
Մեծ կիսաառանցք | 17,83 ա. մ.[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,967[3] |
Սիդերիկ պարբերություն | 75,316 a[3] |
Թեքվածություն | 162,26°[3] |
Ծագման անկյան երկայնություն | 58,42°[3] |
Պերիկենտրոնի արգումենտ | 111,33°[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 15×8 կմ[4], 11 կմ (միջին տրամագիծ)[1] |
Զանգված | 2,2×1014 կգ[5] |
Միջին խտություն | 0,6[6] (խտությունը գնահատվում է 0,2 - 1,5 գ/սմ3 միջակայքում[7]) |
Ալբեդո | 0,04[8] |
Մթնոլորտային տվյալներ |
Հալլեյի գիսաստղը դիտարկվել է Երկրի մակերևույթից անհիշելի ժամանակներից, դիտարկման մասին առաջին գրավոր արձանագրությունը հասել է մեզ մ.թ.ա. 240 թվականից։ Գիսաստղի դիտարկումների մասին գրառումներ կատարվել են չինական, բաբելոնյան և միջնադարյան ժամանակագրություններում, սակայն այս գրառումները չեն ցույց տվել, որ դրանք միևնույն մարմնի պարբերական վերադարձներն են։ Գիսաստղի պարբերականությունը առաջին անգամ սահմանվել է 1705 թվականին անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյի կողմից, ում անունով էլ գիսաստղը այժմ անվանվում է։
1986 թվականի Հալլեյի գիսաստղի այցելության ժամանակ, այն դարձավ առաջին գիսաստղը, որի ուսումնասիրությունները կատարվել են տիեզերական սարքերով։ Այս հետազոտությունները ապացուցեցին գիսաստղի միջուկի կառուցվածքի և վարսի ու պոչի առաջացման մեխանիզմի մասին պատկերացումների ճիշտ լինելը[14][15]։ Այս հետազոտությունները հաստատեցին նաև գիսաստղերի մասին առաջ քաշված վարկածները, օրինակ՝ Ֆրեդ Վիփլի "կեղտոտ ձնագնդի" մոդելը, որը ճշգրիտ կերպով կանխագուշակել է, որ Հալլեյի գիսաստղը կազմված է ցնդող սառույցների, այնպիսիք ինչպես ջուր, ածխաթթու գազ, ու ամոնիակ և փոշու խառնուրդից։