2003 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2003 թ. NBA դրաֆթը տեղի ունեցավ 2003 թվականի հունիսի 26-ին՝ Նյու Յորքի « Մեդիսոն սքուեր գարդեն» մարզապալատում։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի ակումբները ընտրեցին ակումբները նախօրոք որոշված վիճակահանությամբ տրված հերթականությամբ ընտրեցին սիրողական բասկետբոլիստների՝ ամերիկյան համալսարաններից, ինչպես նաև բասկետբոլիստների աշխարհի այլ անկյուններից։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է ESPN սպորտային հեռուստաալիքով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7։ 30։ NBA-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ից կան 42 համալսարանային և ավագ դպրոցի բասկետբոլիստ-թեկնածուներ։ Այդ տարի ռեկորդային եղավ նորեկների քանակը այլ երկրներից՝ ընդհանուր առմամբ՝ 31։ «Կլիվլենդ Կավալիերսը», որը մինչ դրաֆթի խաղարկությունը ստացել էր առաջին ընտրության 22.50 տոկոս հավանականություն, շահեց առաջինն ընտրելու իրավունքը և ընտրեց Լեբրոն Ջեյմսին՝ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցից։ «Դետրոյթ Փիստոնսը» և «Դենվեր Նագեթսը» ընտրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ համարներով՝ համապատասխանաբար Դարկո Միլիչիչին և Կարմելո Էնթոնիին։
2003 թվականի դրաֆթն առավել հայտնի է այն պատճառով, որ ունեցել է բազմաթիվ տաղանդավոր բասկետբոլիստներ։ Առաջին 5 ընտրություններից 4-ը ճանաչվել են աստղ (NBA All-Star), ինչպես նաև նվաճել օլիմպիական ոսկե մեդալներ՝ Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում (Կարմելո Էնթոնի, Քրիս Բոշ, Դուեյն Ուեյդ և Լեբրոն Ջեյմս)։ Ընտրված մի շարք այլ մարզիկներ հանդես են գալիս իրենց թիմերի մեկնարկային հնգյակներում, 8-ն արդեն մասնակցել են NBA բոլոր աստերի խաղերին։ Դուեյն Ուեյդը 2006 թվականին, և Լեբրոն Ջեյմսը 2012-ին՝ «Մայամի հիթի» կազմում արժանացել են գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։