2006 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2006 թ. NBA դրաֆթը տեղի ունեցավ 2005 թվականի հունիսի 28-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է ESPN սպորտային հեռուստաալիքով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7։ 30-ին։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները նախօրոք որոշված վիճակահանությամբ տրված հերթականությամբ ընտրեցին սիրողական բասկետբոլիստների՝ ամերիկյան համալսարաններից, ինչպես նաև բասկետբոլիստների աշխարհի այլ անկյուններից։ Դրավթը համարվում է ասոցիացիայի պատմության ամենաթույլ դրաֆթներից մեկը։ Ընդհանուր վաթսուն ընտրյալներից միայն երեք մարզիկ են ճանաչվել աստղ՝ Լամարկուս Օլդրիջը, Բրենդոն Ռոյը և Ռաժոն Ռոնդոն։
Վիճակահանությամբ պարզ էր դարձել, որ առաջինն ընտրելու իրավունքը տրվել էր «Տորոնտո Ռեպտորսին»[1], որը որոշում է ընտրել իտալացի Անդրեա Բարնյանիին, ով մինչ դրաֆթը հանդես էր գալիս իտալական «Բենետոն Տրեվիզո» ակումբում[2]։ 2006–07 մրցաշրջանի նորեկ է ճանաչվում 6-րդ ընտրություն Բրենդոն Ռոյը[3]։