2008 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2008 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատի Washington Mutual (WaMu) թատրոնային մասում։ Դրաֆթն ԱՄՆ-ում ցուցադրվել է «ESPN» սպորտային հեռուստաալիքով։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների` ԱՄՆ-ից և այլ երկրներից։
NBA-ի հաղորդմամբ որպես դրաֆթի նախնական թեկնածու ընտրվում է 44 բասկետբոլիստ, որոնցից 39-ը` ուսանողական առաջնության ներկայացուցիչներ էին, իսկ 5-ը՝ այլ երկրներից[1]։
«Չիկագո Բուլսը», որի՝ առաջինն ընտրելու հավանականությունն ընդամենը 1.7 % էր, ձեռք է բերում դրաֆթը մեկնարկելու լիազորությունը և ընտրում Դերիք Ռոուզին` Մեմֆիսի համալսարանից։ Ռոուզը նույն տարի արժանանում է «NBA-ի տարվա նորեկի» կոչմանը։ «Մայամի Հիթը», երկրորդ ընտրության իրավունքը օգտագործելով, ձեռք է բերում Մայք Բիզլիին` Կանզասի նահանգային համալսարանից։
Ընդհանուր դրաֆթացված բասկետբոլիստներից 29-ը հարձակվողներ էին, 19-ը` պաշտպաններ, իսկ 12-ը՝ կենտրոնականներ։