2009 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2009 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2009 թ.-ի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» WaMu Theatre թատրոնային մասում։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների` ԱՄՆ-ից և այլ երկրներից։
«Լոս Անջելես Կլիպերսի» անձնակազմը, առաջինն ընտրելու իրավունքը օգտագործելով, վերցնում է Բլեյք Գրիֆինին` Օկլահոմայի համալսարանից։ Ինչևէ, Գրիֆինը բաց է թողնում ողջ 2009–2010 խաղաշրջանը՝ տանելով աջ ոտքի ծնկի հետվիրահատական շրջան։ «Մեմֆիս Գրիզլիսը», որին բաժին էր ընկել երկրորդն ընտրելու իրավունքը, ընտրում է տանզանացի բասկետբոլիստ Հաշիմ Տաբիտին` նրան դարձնելով NBA-ի առաջին բասկետբոլիստը Տանզանիայից։ «Սակրամենտո Քինգսի» կողմից 4-րդն ընտրված Թայրիկ Էվանսը 2009–2010 մրցաշրջանի վերջում ճանաչվում է «NBA-ի տարվա նորեկ»։ Իսպանացի դեռահաս բասկետբոլիստ Ռիկի Ռուբիոն ընտրվում է 5-րդը՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։ Ռուբիոն դառնում է 5-րդ այլազգի բասկետբոլիստը, ով երբևէ հանդես չգալով ամերիկյան համալսարանային բասկետբոլի առաջնություններում, դրաֆտացվել է առաջին իսկ ռաունդում։ Այդ շարքին են պատկանում նաև վրացի Նիկոլոզ Սկիտիշվիլին (5-րդը 2002 թ.-ի դրաֆթում), չինացի Յաո Մինգը (1-ինը 2002 թ.-ի դրաֆթում), իտալացի Անդրեա Բարնյանին (1-ինը 2006 թ.-ի դրաֆթում), սերբ Դարկո Միլիչիչը (2-րդ 2003 թ.-ի դրաֆթում) և իսպանացի Պաու Գասոլը (3-րդը 2001 թ.-ի դրաֆթում)։