2010 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2010 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2010 թ.-ի հունիսի 4-ին՝ տեղի ժամանակով երեկոյան ժամը 7։ 00՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենի թատրոնային մասում։ Միացյալ նահանգներում դրաֆթը ցուցադրվեց ESPN սպորտային հեռուստաալիքով։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ քոլեջային բասկետբոլիստների կամ բասկետբոլիստների, որոնք հանդես էին գալիս այլ լիգաներում՝ ԱՄՆ-ից և ողջ աշխարհից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հինգ բասկետբոլիստներ մուտք են գործում դրաֆթ Կենտուկիի համալսարանից։
2010 թ.-ի մայիսի 18-ին որոշված վիճակահանությամբ «Վաշինգթոն Վիզարդսը» լիազորվում է որպես առաջին ընտրող, և բուն դրաֆթում ընտրվում է Ջոն Վոլը` Քենթակիի համալսարանից։ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսը», որն ստացել էր երկրորդն ընտրելու իրավունքը, վերցնում է Էվան Թըրներին` Օհայոյի նահանգային համալսարանից։