2011 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2011 թ.-ի NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2011 թ.-ի հունիսի 23-ին՝ Նյուարք քաղաքի «Փրուդենշալ Սենթր» մարզապալատում։ Դրաֆթն սկսվեց տեղի ժամանակով երեկոյան ժամը 7։ 00-ին և ԱՄՆ-ում ցուցադրվեց ESPN հեռուստաալիքով։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները նախօրոք վիճակահանությամբ պարզված հերթականությամբ ընտրեցին ամերիկյան համալսարանների սիրողական բասկետբոլիստների, ինչպես նաև այլ նորեկ բասկետբոլիստների ամբողջ աշխարհից։
«Կլիվլենդ Կավալիերսն» օգտագործեց առաջին ընտրության իրավունքը և ընտրեց Կայրի Իրվինգին` Դյուքի համալսարանից։