2013 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2013 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2013 թ.-ի հունիսի 27-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Դրաֆթն ԱՄՆ-ում ցուցադրվել է ESPN սպորտային հեռուստաալիքով։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների` Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 21-ին, ինչի արդյունքում «Կլիվլենդ Կավալիերսը» ստացել էր առաջինն ընտրելու իրավունքը։ Ռեբրենդինգից հետո՝ Նոր Օռլեանի թիմը դրաֆթում հանդես եկավ որպես «Նյու Օռլեանս Պելիկանս»։ NBA-ի կոմիսար Դեյվիդ Սթեռնը իր կարիերայում վերջին անգամ ազդարարեց ընտրյալների անունները, որից հետո նրան այցելեց Նախկին բասկետբոլիստ Հակիմ Օլաջուվոնը, քանի որ հենց նրա անունն էր առաջին անգամ Սթեռնը երբևէ ազդարարել որպես դրաֆթային ընտրություն (1984 թվականի դրաֆթում)։
Օգտվելով առաջինն ընտրելու իրավունքից՝ «Կլիվլենդ Կավալիերսը» ընտրում է Էնթոնի Բենեթին՝ Նևադայի համալսարանից։ Բենեթը դառնում է առաջին կանադացին ով NBA-ի դրաֆթում ընտրվել է # 1 ընտրությամբ։
Մրցաշրջանի ավարտին տարվա նորեկ է ճանաչվում Մայքլ Կարտեր-Ուիլյամսը, ով դրաֆթում ընտրվել էր «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից՝ 11-րդ ընտրության իրավունքով։