20th Century Studios
From Wikipedia, the free encyclopedia
20th Century Studios[2][3], ամերիկյան վեց խոշորագույն կինոընկերություններից մեկը, որը 21st Century Fox կինոընկերության դուստր ընկերությունն է։ Զբաղվում է հեռուստաֆիլմերի արտադրությամբ։
20th Century Studios | |
---|---|
Տեսակ | կինոստուդիա, կինոֆիլմերի արտադրության ընկերություն, հեռուստաընկերություն և պրոդյուսերական ընկերություն |
Հիմնադրված է | մայիսի 31, 1935 |
Հիմնադիր | Ջոզեֆ Շենկ, Դերիլ Զանուք և Ուիլյամ Ֆոքս |
Վայր | Fox Plaza, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Սթեյսի Սնայդեր |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Աշխատողների թիվ | 2300 մարդ (2018)[1] |
Մայր ընկերություն | The Walt Disney Studios |
Ստորաբաժանումներ | 20th Digital Studio, Fox Music և Fox Searchlight Pictures |
Նախկին | Fox Atomic և Fox Film Corporation |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Կայք | 20thcenturystudios.com(անգլ.) |
20th Century Studios Վիքիպահեստում |
Ընկերությունը հիմնադրվել է 1953 թվականի մայիսի 31-ին[4] երկու ստուդաների միաձուլման արդյունքում, որոնք են Fox Film Corporation-ը, որը հիմնադրվել է 1915 թվականին Ուիլյամ Ֆոքսի կողմից, և Twentieth Century Pictures-ը, որը ստեղծվել է 1933 թվականին Դերիլ Զանուկի, Ժոզեֆ Շենկի, Ռեյմոնդ Գրիֆիտի և Ուիլյամ Գետցի կողմից։
Ընկերության նկարահանման տարածքը գտնվում է Լոս Անջելեսի թաղամասներից մեկում, Բեվերլի Հիլզից արևմուտք։ Ընկերության կենտրոնակայանը 35 հարկանի բարձրահարկ շենք Fox Plaza-ն է։
«Twentieth Century Fox»-ի ամենահայտնի ֆիլմերն են՝ «Աստղային պատերազմներ», «Ավատար», «Իքս մարդիկ», «Սառցե դարաշրջան», Ռիո, «Գիշատիչ», «Կապիկների մոլորակը», «Տանը միայնակ»։ Այս ընկերությունն արտադրում է նաև հեռուստասերիալներ, որոնցից են՝ «Բեթմեն», «ԲԲՎՀ», «Գաղտնի նյութեր», «Սիմփսոններ»,«Ամերիկյան հայրիկ» և «24»։
«20th Century Fox» կինոընկերության հայտնի դերասանուհիների թվին են պատկանում Շիռլի Թեմպլը, Բեթի Գրեյբլը, Ջին Թիրնին, Մերիլին Մոնրոն, Ջեյն Մենսֆիլդը։ Ընկերությունը նաև պայմանագիր է կնքել առաջին աֆրոամերիկյան կինոաստղ Դորոտի Դենդրիջի հետ։
«20th Century Fox»-ը Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիայի (MPAA) անդամ է[5]։