2AM (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
2AM (Թի-էյ-էմ, կորեերեն՝ 투에이엠), հարավկորեական երաժշտական խումբ (բոյ բենդ), որը ներկայանում է JYP Entertainment լեյբլի ներքո։ Կազմված է չորս անդամից[1]։
Արագ փաստեր Երկիր, Ժանրեր ...
2AM | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ, փոփ, R&B, սոուլ |
Գործունեություն | 2008 |
Լեյբլ | JYP Entertainment Ariola Japan United Asia Management Big Hit Entertainment |
Կայք | 2am.jype.com |
Անդամներ | |
Չո Կվոն Չան Մին Սըրոն Չինուն | |
2AM Վիքիպահեստում |
Փակել
Նույն գործակալության մեկ այլ՝ 2PM խմբի հետ միասին, 2AM-ը կազմել են երաժշտական One Day ծրագիրը։ Խմբի պաշտոնական առաջնաելույթը կայացել է 2008 թվականի հունիսի 11- ին KBS հեռուստաալիքի Music Bank հաղորդման ընթացքում, որտեղ նրանք կատարել են «This Song» (կորեերեն՝ «이노래») երգը։
Երկրպագունների խմբի պաշտոնական անվանումը՝ IAM է, պաշտոնական գույնը՝ մետաղական մոխրագույն[2]։
Իրենց առաջին «Մուտիզենը» խումբը հաղթել է 2010 թվականի փետրվարի 7-ին Inkigayo հաղորդման ընթացքում «Can’t Let You Go Even If I Die» երգով[3]։