2PM (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
2PM (Թու- պի- էմ), հարավկորեական բոյ բենդ, ի սկզբանե բաղկացած յոթ անդամից։ Ներկայումս խմբում կա վեց անդամ(Jun.K, Նիկ Հունը, Թե Քենը, Ու Յոնը, Չուն Հոն և Չան Սոնը[1]) լիդեր Ջե Բոմի հանկարծակի հեռանալու պատճառով, որը կապված էր 2009 թվականի սեպտեմբերին համացանցում տեղի ունեցած մեծ կոնֆլիկտի հետ, նրա Կորեայի մասին կտրուկ բացասական հայտարարությունների պատճառով իր անձնական բլոգում, մինչ առաջնաելույթը։
2PM | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ R&B հիփ հոփ պարային երաժշտություն |
Գործունեություն | 2008 թվականմեր օրեր |
Լեյբլ | JYP Entertainment (Հարավային Կորեա) Sony Music (Թաիլանդ) Ariola Japan (Ճապոնիա) United Asia Management |
Կայք | Պաշտոնական կայք էջ |
Անդամներ | |
Մին Ջուն (Jun.K) Նիկ Հուն Թե Քեն Ու Յոն Չուն Հո Չան Սոն | |
Նախկին անդամներ | |
Պակ Ջե Բոմ (Jay Park) | |
2PM Վիքիպահեստում |
Խմբի ալբոմները դուրս են գալիս JYP Entertainment գործակալության լեյբլի ներքո։ 2PM կապված է 2АМ խմբի հետ, և նրան միասին կազմում են խումբ բաղկացած տասնմեկ անդամներից (մինչ Ջե Բոմի հեռանալը, միայն լեյբլի վերջերս կատարած հայտարարությունում տեղեկացվում էր, որ 2PM- ը և 2AM- ը երբեմն կմիանան և կթողարկեն միասնական ծրագրեր), «Մեկ օր» (անգլ.՝ One day) ։ Նրանց առաջնաելույթի երգը եղել է «10점 만점에 10점» (10 Points Out of 10 Points, 10 բալ 10- ից), որը ցույց էր տալիս անդամների ակրոբատական և պարային ունակությունները[2]։ Իրենց առաջին երգը, որը հայտնվել է չարթերի առաջին հորիզոնականում եղել է «Again&Again» («Կրկին և կրկին) երգը։ 2PM համարվում է ամենահայտնի կորեական խմբերից մեկը Ճապոնիայում։ Երկրպագուների ակումբի պաշտոնական անուն է՝ Hottest։