5-րդ քրոմոսոմ (մարդ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու հինգերորդ քրոմոսոմը մարդու 23 քրոմոսոմներից է, 22 աուտոսոմ քրոմոսոմներից մեկը։ Քրոմոսոմը պարունակում է մոտ 181 միլիոն զույգ հիմք[1], որոնք կազմում են մարդու բջիջի ԴՆԹ-ի մոտ 6 %-ը[2]։ Չնայած որ այն ամենամեծ քրոմոսմներից մեկն է, ունի գեների ամենացածր խտությունից մեկը։ Սա հիմնականում պայմանավորված է մեծ թվով գենազուրկ հատվածների առկայությամբ, որոնք կազմված են կրկնվող հաջորդականություններից և համընկնում են ոչ կաթնասուն ողնաշարավորների նման հաջորդականությունների հետ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս հատվածները ունեն են շատ կարևոր նշանակություն[3]։ Ներկայումս համարվում է, որ 5-րդ քրոմոսոմը պարունակում է 900-1300 գեն։