A321-ի ավիավթար Սինայի թերակղզում
From Wikipedia, the free encyclopedia
Kogalymavia թռիչք 9268 (KGL 9268 կամ 7K-9268), ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության կողմից իրականացվող միջազգային չարտերային ուղևորատար չվերթ[5], որը 2015 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 4:12 UTC (7:12 Մոսկվայի ժամանակով) Շարմ էլ-Շեյխի օդանավակայանից (Եգիպտոս) ուղևորվել է դեպի Պուլկովո օդանավակայան (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ընկել է կենտրոնական Սինայի մոտ[6]՝ օդ բարձրանալուց ընդամենը 23 րոպե անց կորչելով ռադարների էկրաններից[7]։ Airbus A321-231 օդանավը փոխադրում էր 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամներին[8][9]։ Ուղևորներից 214-ը ռուսներ էին, երեքը՝ ուկրաինացի, հիմնականում՝ զբոսաշրջիկներ[10]։
Արագ փաստեր Ընդհանուր տեղեկություններ, Տեսակ ...
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Տեսակ | Ավիավթար |
Թվական | Հոկտեմբերի 31, 2015 |
Ժամանակ | 06:13 (տեղական ժամանակով) 07:15 (մոսկովյան ժամանակով) |
Պատճառ | Դեռևս անորոշ պատճառներով, հետաքննության մեջ |
Վայր | Հյուսիսային Սինայ, , Եգիպտոս |
Չվերթ | 7K-9268[1] |
Թռիչքի վայր | «Շարմ էլ Շեյխ», Սինայի թերակղզի, ԵԱՀ |
Վերջնական կետ | «Պուլկովո» օդոնավակայան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Զոհվածներ | 217[2][3] |
Aviation Safety Network ID | 20151031-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A321-200[4] |
Ավիաընկերություն | Metrojet |
Կողային համար | EI-ETJ |
Անձնակազմ | 7 |
Կենդանի մնացած | 0 |
30°11′10″ հս․ լ. 34°09′26″ ավ. ե.HGЯOL | |
Kogalymavia Flight 9268 Վիքիպահեստում |
Փակել
Զոհվածների նման ցուցանիշով պատահարը համարվում է Եգիպտոսի օդային տիրույթում գրանցված ամենամահացու ավիավթարը։