Աերոսմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Աերոսմիթ (Aerosmith), ամերիկյան ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոն»-ից ստեղծվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով[5], որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում[6]։
Աերոսմիթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ, Բոստոն |
Ժանրեր | ծանր ռոք, բլյուզ-ռոք, գլեմ-ռոք, հևի մետալ[1][2][3] |
Գործունեություն | 1970–ներկա |
Լեյբլ | Columbia Records Geffen Records MCA Records Sony BMG Music Entertainment |
Պարգևներ | |
Կայք | aerosmith.com |
Անդամներ | |
Սթիվեն Թայլեր Ջո Փերրի Թոմ Հեմիլթոն Ջոուի Քրամեր Բրէդ Ուիթֆորդ | |
Նախկին անդամներ | |
Ռէյ Թաբանո Ջիմմի Քրեսփո Ռիք Դյուֆեյ | |
Aerosmith Վիքիպահեստում |
Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։ Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։
Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
2001 թ. խմբին ներառել են «Ռոք-ն-ռոլլի փառքի սրահին», իսկ Rolling Stone ամսագիրը և VH1 հեռուստաալիքը ավելացրել են իրենց «Բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում[7]։
Հատկապես չորրորդ «Rocks» ալբոմից հետո Սթիվեն Թայլերը և նրա գործընկերները այքան էին չարաշահում ալկոհոլը, որ համերգների ժամանակ հազիվ էին մնում ոտքի վրա։