BBC - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for BBC.

BBC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

BBC
British Broadcasting Corporation
Երկիր
Միացյալ Թագավորություն Լոնդոն
Հեռարձակման գոտիողջ աշխարհ
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1922
ՀիմնադիրՋան Ռայթ, Ջորջ Վիլյերս
ՍեփականատերՄիացյալ թոգավորություն
Վեբ-կայքbbc.com

Բրիտանական հեռարձակման կորպորացիա, կրճատ՝ «Բի-բի-սի» (անգլ.՝ British Broadcasting Corporation, կրճատ՝ BBC), բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն[1]: Աշխարհի հզորագույն մեդիակորպորացիաներից է, իրականացնում է ներքին և միջազգային եթերային հեռարձակում։ Ընկերությունը ոչ պետական ԶԼՄ է, իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպություն իր վերահսկման խորհրդով, որը կազմված է 12 վստահյալներից՝ նշանակվելով Եղիսաբեթ II թագուհու կողմից[2][3]: Ընկերությունը ունի մոտ 23,000 աշխատակից, և այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է մեդիաընկերությունների շարքում[4][5][6]:

Ընկերությունը հիմնվել է 1922 թվականի հոկտեմբերի 18-ին,[7] միջազգային հեռարձակումը սկսել է 1932 թվականից[8]: Փորձնական հեռուստատեսային հեռարձակումը սկսվել են 1929 թվականից, և 1930 թվականից անցել պարբերական հեռուստաեթերի Brookmans Park. Baird’s ընկերության անտենայի շնորհիվ, որն այժմ հայտնի է որպես BBC One:

1974 թվականին առաջինն է ներկայացրել «Ceefax» տելետեքստի համակարգը։

2003 թվականի հուլիսին «Բի-բի-սի»-ն սկսեց հաղորդումներ հեռարձակել Astra 2D Երկրագնդի արհեստական արբանյակի օգնությամբ, ինչի համար ընկերությունը վճարեց 85 միլիոն ֆունտ ստերլինգ

2012 թվականի փետրվարի 29-ին ընկերությունը տոնեց միջազգային հեռարձակման 80-ամյակը։

BBC-ին պատկանում է երկու եթերային և երեք մալուխային/արբանյակային և 20 տարածքային հեռուստաալիներ Մեծ Բրիտանիայում, ներառյալ լրատվական BBC News ալիքը, 14 ազգային թվային ռադիոկայան, մի քանի ինտերնետային կայք, մոտ 40 ամսագրեր[9]: Միջազգային BBC Worldwide ստորաբաժանմանը պատկանում են միջազգային BBC Prime, BBC Canada և BBC America հեռուստաալիքները։ Նաև ընկերությանը պատկանում է միջազգային շուրջօրյա BBC World News լրատվական հեռուստաընկերությունը։ BBC World Service հեռարձակվում է ողջ աշխարհում 32 լեզվով։ 2005 թ. Բի-բի-սի-ն ունեցել է 7,2 միլիարդ դոլարից ավել եկամուտ։

Հեռուստաալիքներ

Ռադիո

  • BBC Radio 1
  • BBC Radio 2
  • BBC Radio 3
  • BBC Radio 4
  • BBC Radio 5 Live
Թվային ռադիոկայաններ
  • BBC Radio 1Xtra
  • BBC Radio 4 Extra
  • BBC Radio 5 Live Sports Extra
  • BBC Radio 6 Music
  • BBC Asian Network

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
BBC
Listen to this article