Bad 25
ալբոմ / From Wikipedia, the free encyclopedia
Bad 25-ը ամերիկյան երգիչ Մայքլ Ջեքսոնի 7-րդ ստուդիական՝ Bad, ալբոմի թողարկման 25-ամյակի կապակցությամբ հատուկ վերաթողարկում է։ Սա երկրորդ ալբոմն է, որը թողարկվում է 25-ամյակի կապակցությամբ (առաջինը 2008 թվականին թողարկված Thriller 25-ն էր)։ Այն թողարկվել է 2012 թ.-ի սեպտեմբերի 18-ին, լինելով աշխարհի ամենալավ վաճառված ալբոմներից մեկի վերաթողարկում[1][2][3]։ Ի տարբերություն օրիգինալ ալբոմի, այն պարունակում է նաև չթողարկված դեմո ձայնագրություններ և «Wembley» մարզադաշտում ունեցած մենահամերգի կենդանի կատարման ձայնագրության սկավառակ։
Արագ փաստեր Մայքլ Ջեքսոնի ստուդիական ալբոմ, Թողարկված ...
Bad 25 | ||||
---|---|---|---|---|
Մայքլ Ջեքսոնի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 18, 2012 թ. | |||
Ձայնագրված | 1987 թ.-ի հունվարի 5-ից մինչ հուլիսի 9-ը և 1988 թ.-ի հուլիսի 16-ին Wembley մարզադաշտում | |||
Ժանր | R&B, Փոփ, ֆանկ, պարային-փոփ, Ռոք | |||
Տևողություն | 48:16 (Disc 1) | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Epic Records, Legacy Recording | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն և Քուինսի Ջոնս | |||
Մայքլ Ջեքսոնի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Bad 25 ալբոմից | ||||
|
||||
Փակել