Billie Jean
From Wikipedia, the free encyclopedia
«Billie Jean», ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի երգը, որը թողարկվել է 1983 թվականի հունվարի 2-ին Epic Records-ի կողմից, որպես Ջեքսոնի «Thriller» վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգի երգահանը և հեղինակը Ջեքսոնն է, իսկ պրոդյուսերը՝ ինքը և Քուինսի Ջոնսը։ «Billie Jean»-ը փոստ դիսկոյի, ռիթմ ընդ բլյուզի, ֆանկի և դենս փոփի խառնույթ է։ Տեքստը պատմում է Բիլլի Ջին անունով մի կնոջ մասին, ով պնդում է, որ երգի գլխավոր հերոսը իր նորածին որդու հայրն է, սակայն, նա հերքում է դա։ Ջեքսոնն ասել է, որ տեքստը հիմնված է իր ավագ եղբայների մասին պատմությունների վրա, որոնք պատմում էին նրանց երկրպագուները The Jackson 5-ի շրջագայությունների ժամանակ։
«Billie Jean» | ||||
---|---|---|---|---|
Մայքլ Ջեքսոնի սինգլը | ||||
«Thriller» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Can't Get Outta the Rain" (US) «It's the Falling in Love» (UK) | |||
Թողարկված | Հունվարի 2, 1983 | |||
Ֆորմատ |
| |||
Ձայնագրված | 1982 | |||
Ժանր |
| |||
Երգահան | Մայքլ Ջեքսոն[1] | |||
Տևողություն | 4:54 (ալբոմային/սինգլ տարբերակ) 6:23 (12" տարբերակ) | |||
Լեյբլ | Epic | |||
Պրոդյուսեր |
| |||
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Billie Jean»-ն առաջին հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100-ում, որտեղ մնացել է 7 շաբաթ։ Այն գլխավորել է Billboard Hot Black Singles չարթը 3 շաբաթ շարունակ և դարձել Ջեքսոնի ամենաարագ զարգացող համար մեկ սինգլը 1970 թվականի «ABC», «The Love You Save» և «I'll Be There» երգերից հետո, որոնք նա ձայնագրել է որպես The Jackson 5-ի անդամ։ Billboard-ը գնահատել է այն, որպես 1983 թվականի երկրորդ լավագույն երգ։ «Billie Jean»-ը 6 անգամ պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից։ Երգը վաճառվել 10 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, դառնալով 1983 թվականի ամենավաճառվող սինգլներից մեկը, և օգնելով «Thriller»-ին դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը։ Այն նաև դարձել է Ջեքսոնի ամենաշատ վաճառված սոլո սինգլը։
«Billie Jean»-ի տեսահոլովակը, որի ռեժիսորը Սթիվ Բարոնն էր, դարձել է սևամորթ մարդու առաջին տեսահոլովակը, որը ծանր ռոտացիայով եթեր է դուրս եկել MTV-ով[2]։
«Billie Jean»-ը մի շարք մրցանակներ է ստացել, ներառյալ Գրեմմին և Ամերիկյան երաժշտական մրցանակը։ Rolling Stone ամսագրի կողմից ստեղծված «1963 թվականից ի վեր լավագույն փոփ երգեր» ցանկում, այն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնական։ 2004 թվականին Rolling Stone-ը տեղադրել է երգը իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 58-րդ հորիզոնականին։ «Billie Jean»-ը նաև ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահի «500 երգեր, որոնք ձևավորել են Ռոքնռոլը» ցանկում[3]։ BBC Radio 2-ի լսողների կողմից երգն անվանվել է բոլոր ժամանակների լավագույն պարային հիթ։