![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/6/62/Black_Widow_%2528%25D5%25A5%25D6%2580%25D5%25A3%2529.jpeg/640px-Black_Widow_%2528%25D5%25A5%25D6%2580%25D5%25A3%2529.jpeg&w=640&q=50)
Black Widow (երգ)
From Wikipedia, the free encyclopedia
«Black Widow», ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 8-ին որպես Իգի Ազալիայի «The New Classic» (2014) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, Քեյթի Փերրիի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։
Արագ փաստեր «The New Classic» ալբոմից, Թողարկված ...
«Black Widow» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Իգի Ազալիայի և Ռիտա Օրայի սինգլը | |||||
«The New Classic» ալբոմից | |||||
Թողարկված | Հուլիսի 8, 2014 (2014-07-08) | ||||
Ֆորմատ | երաժշտական սթրիմինգ | ||||
Ձայնագրված | Նոյեմբեր 2013 - Հունվար 2014 | ||||
Ժանր | Սնեպ, թրեպ | ||||
Երգահան | Sarah Hudson? | ||||
Տևողություն | 3:23 | ||||
Լեյբլ | Def Jam Recordings | ||||
Պրոդյուսեր | Stargate | ||||
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Ռիտա Օրայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Փակել
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Director X-ը և Իգի Ազալիան, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 13-ին։ Տեսահոլովակը առաջադրված է եղել «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին MTV Europe Music Awards 2014 մրցանակաբաշխությունում, սակայն չի հաղթել։