Canon
From Wikipedia, the free encyclopedia
Canon (Քենոն)[10], միջազգային մեքենաշինական ընկերություն, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Տոկիոյում։ Այն զբաղվում է պատկերի ֆիկսման, մշակման և տպման համար օգտագործվող տարբեր սարքերի, բժշկական ախտորոշող սարքերի արտադրությամբ, ինչպես նաև ինֆորմացիոն ոլորտի տարբեր մշակումներով[11]։ 2016 թվականի վերջին Canon ընկերությունը հաշվարկում էր 367 մասնաճյուղեր, որոնցում աշխատում էին մոտ 198 հազար մարդ։ Իր սեփական արտադրանքից բացի նա արտադրում է լազերային տպիչներ HP ընկերության համար, որոնք վաճառվում են HP LaserJet Printers ապրանքանիշի տակ։
Canon | |
---|---|
Տեսակ | բազմազգ ընկերություն, հանրային ընկերություն և camera manufacturer? |
Անվանված է ի պատիվ | Guan Yin? |
Հիմնադրված է | օգոստոսի 10, 1937 և 1937[1] |
Հիմնադիր | Takeshi Mitarai? |
Վայր | Օտա, Ճապոնիա[2] և Krefeld |
Երկիր | Ճապոնիա |
Տնօրեն | Fujio Mitarai? |
Արդյունաբերություն | էլեկտրատեխնիկական արդյունաբերություն և Էլեկտրոնիկա |
Հասույթ | 3,4 տրլն ¥ (2016) |
Աշխատողների թիվ | ▼194 151 մարդ (2013)[3] |
Դուստր ընկերություններ | Canon (Netherlands)?, Canon (United States)?, Canon (United Kingdom)?, Canon (Canada)?, Canon Marketing Japan?, Canon Medical Systems Corporation?, Canon (France)?, Canon Norge? և Canon Computer Systems? |
Կայք | global.canon(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[4], Վայ-Ֆայ Դաշինք[5], SD Association[6], Wireless Power Consortium?[7] և Camera & Imaging Products Association[8] |
Բորսա | NYSE: CAJ[9] և 7751 |
Canon Վիքիպահեստում |
Canon-ը հովանավորում էր մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնց մեջ են Միջազգային կարմիր խաչը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Ընկերությունը նաև զբաղվում է տարբեր մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպմամբ, որոնց թվում են World Press Photo մրցույթը և ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգան[12]։