Cartier (ոսկերչական իրեր)
From Wikipedia, the free encyclopedia
Cartier (Կարտիե), ֆրանսիական շքեղ ապրանքների կոնգլոմերատ, որը նախագծում, արտադրում, մատակարարում և վաճառում է զարդեր և ժամացույցներ[3][4]։
Cartier | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և jewellery shop chain? |
Անվանված է ի պատիվ | Louis-François Cartier? |
Հիմնադրված է | 1847 |
Հիմնադիր | Louis-François Cartier? |
Վայր | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Bernard Fornas? |
Արդյունաբերություն | jewelry industry? և Q112165817?[1] |
Հասույթ | 6,2 մլրդ $ (2020)[2] |
Մայր ընկերություն | Richemont |
Կայք | cartier.com(անգլ.) |
Cartier Վիքիպահեստում |
1904 թվականին ընկերության հիմնադիրի թոռը` Լուի Կարտիեն, թողարկեց իր ընկերոջ` Ալբերտո Սանտոս-Դյումանի անունով Սանտոս ձեռքի ժամացույցները, որոնք ընկերությանը աննախադեպ հաջողություն բերեցին։ 1906 թվականից սկսած թողարկվում են թանկարժեք քարերով զարդարված ձեռքի ժամացույցներ։ Cartier-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ոսկերչական ապրանքներ արտադրող ընկերություններից մեկը[4][5][6][7][8][9]։ 2018 թվականին այն ըստ Forbes-ի զբաղեցնում է 59-րդ տեղը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում[10]։ Cartier-ը արքունիքին վաճառքի երկար պատմություն ունի[11]։ Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ը Cartier-ը համարում էր որպես «թագավորների զարդ և զարդերի թագավոր»[4][12]։ 1902 թվականին իր թագադրության համար Էդուարդ VII-ը պատվիրեց 27 տիարա և 1904 թվականին արքայական երաշխիքի հրաման արձակեց[4][13]։ Նմանատիպ երաշխավորություններ շուտով հետևեցին Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սիամից, Հունաստանից, Սերբիայից, Բելգիայից, Ռումինիայից, Եգիպտոսից, Ալբանիայից, Մոնակոյից, ինչպես նաև Օռլեանից։