![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/170701_%25EC%259A%25B0%25EC%25A3%25BC%25EC%2586%258C%25EB%2585%2580_%25EC%258B%25A0%25EC%25B4%258C_%25EA%25B2%258C%25EB%25A6%25B4%25EB%259D%25BC.jpg/640px-170701_%25EC%259A%25B0%25EC%25A3%25BC%25EC%2586%258C%25EB%2585%2580_%25EC%258B%25A0%25EC%25B4%258C_%25EA%25B2%258C%25EB%25A6%25B4%25EB%259D%25BC.jpg&w=640&q=50)
Cosmic Girls
From Wikipedia, the free encyclopedia
Cosmic Girls (կորեերեն՝ 우주소녀, չինարեն՝ 宇宙少女, հայտնի է նաև որպես WJSN), հարավկորեա-չինական աղջիկների խումբ, որը ձևավորվել է 2016 թվականին «Starship Entertainment» և «Yuhuae Entertainment» ընկերությունների կողմից։ Խումբը բաղկացած է տասներեք մասնակիցներից՝ Էքսի (առաջնորդ), Սեոլա, Սուանյի, Բոնա, Սուբին, Լուդա, Դաոն, Ընսեո, Չենսյաո, Մեյքի, Յորեում, Դայոն և Յոնջոն։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2016 թվականի փետրվարի 25-ին՝ «Would You Like?» մինի ալբոմով։
Cosmic Girls | |
---|---|
![]() | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2016 |
Լեյբլ | Starship Entertainment |
Կայք | starship-ent.com/cosmicgirls/ |
![]() |
Մասնակիցները բաժանված են չորս ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է խմբի անվանումից մի տառ՝ «WJSN»՝ Wonder (Հրաշք), Joy (Ուրախություն), Sweet (Քաղցրություն) և Natural (Բնականություն)։ Բայց հենց Յոնջունը ընդգրկվեց խմբում, վերջինիս բոլոր ենթախմբերը դադարեցին գոյություն ունենալ։ 2017 թվականի հունվարի 11-ին գործակալությունը հայտնել է ֆան ակումբի անունը, որը «Ujung» է (կորեերեն՝ 우정우정, ընկերասիրություն)։