Պղինձ
From Wikipedia, the free encyclopedia
Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատին․՝ cuprum - կուպրում), տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s1։ K, L և M թաղանթները լրացված են։
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Պղինձ/ Cuprum (Cu), Cu, 29 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 1, 4, d | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 63,546(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s1 | ||||
Ատոմի շառավիղ | 128 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 117 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+2e) 73 (+1e) 77 (K=6) պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,90 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | +0,337 Վ/ +0,521 Վ | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3, 2, 1, 0 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 745,0 (7,72) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1356,55 K (1 083,4 C) | ||||
Եռման ջերմաստիճան | 2840,15 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,44[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 7,1 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,615 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 315 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 401 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
29 | Պղինձ |
63,546 | |
3d104s1 |
Բնական պղինձը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 63Cu (69,1%) և 65Cu (30,9%)։ Ստացվել են 58-69 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը 67Cu-ն է (T1/2 = 58,5 ժամ)։