Dangerous (համաշխարհային շրջագայություն)
From Wikipedia, the free encyclopedia
Dangerous, համերգային շրջագայությունը Մայքլ Ջեքսոնի ամենամեծ շրջայությունն էր որպես մենակատար և ամենամեծը, որը երբևէ եղել էր շրջագայությունների պատմության մեջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Dangerous | ||||
---|---|---|---|---|
Մայքլ Ջեքսոն | ||||
Ալբոմ | Dangerous | |||
Տուրի սկիզբ | հունիսի 27, 1992 | |||
Տուրի ավարտ | նոյեմբերի 11, 1993 | |||
Համերգներ | 40-ը Եվրոպայում 18-ը Ասիայում 6-ը Հարավային Ամերիկայում 5-ը Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր՝ 69 | |||
Ընդհանուր քանակ | 69 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
Այն բաժանված էր երկու մասի
մաս առաջին — (1992 թ.-ի հունիսի 27-ից մինչ 1992 թ.-ի դեկտեմբերի 31-ը)
մաս երկրորդ — (1993 թ.-ի օգոստոսի 24-ից մինչ 1993 թ.-ի նոյեմբերի 11-ը)
Այն մեկնարկել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում։ Վաճառված տոմսերի քանակը կազմում էր 72,000։ Առաջին համերգի նախապատրաստումը տևեց 3 օր։ Ջեքսոնի 2-րդ համաշխարհային շրջագայության շրջանակներում կայացել է 69 համերգ, որին ներկա են եղել 3,5 մլն. հանդիասատես։ Համերգների առաջին մասը վերջացավ 1992 թ.-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում։ Երկրորդ մասը մեկնարկեց 1993 թ.-ի օգոստոսի 24-ին Բանգկոկում։ Վերջին համերգը կայացել է 1993 թ.-ի նոյեմբերի 11-ին Մեխիկոյում։ Շրջագայությունից առաջացած ողջ եկամուտը Մայքլը նվիրաբերել է տարբեր բարեգործական ընկերությունների։ Բուխարեստում կայացած համերգը հանդիսատեսների քանակով ամենամեծն էր՝ 70,000 մարդ, այն ուղիղ հեռարձակմամբ թողարկել են ռադիոյով և ցուցադրվել է 61 երկրում։ Համերգը հեռարձակելու իրավունքը գնել էր HBO հեռուստաընկերությունը $20,000,000։ Դա ամենամեծ գումարն էր, որը երբևէ վճարվել է հեռարձակման համար։
1992 թ-ի երգացանկՑուցակ
|
1993 թ-ի երգացանկՑուցակ
|