Դեփեշ Մոդ
From Wikipedia, the free encyclopedia
Դեփեշ Մոդ, բրիտանական երաժշտական խումբ, կազմավորվել է 1980 թվականին Անգլիայի Բազիլդոն քաղաքում։ Այս խումբը, որն իր սեփական ոճն է ստեղծել էլեկտրոնային և ռոք երաժշտության մեջ, համարվում է աշխարհի ամենահաջողակ և երկարակյաց երաժշտական խմբերից մեկը։
Դեփեշ Մոդ | |
---|---|
Ժանրեր | սինթիփոփ, Էլեկտրոնային, նոր ալիք, դարկ ուեյվ, ալտերնատիվ ռոք, արդյունաբերական երաժշտություն և էլեկտրոնիկ ռոք |
Գործունեություն | 1980 |
Լեյբլ | Mute Records, Columbia Records[1], EMI, Ռեփրայզ Ռեքորդս, Sire Records, Virgin Records և Capitol Records |
Պարգևներ | |
Կայք | depechemode.com |
Depeche Mode Վիքիպահեստում |
2006 թվականի նոյեմբերի 2-ին Դեփեշ Մոդը MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն ժամանակ հաղթեց «Լավագույն խումբ» անվանակարգում։ 2011 թվականին խումբը վաճառեց շուրջ 115 միլիոն օրինակ ալբոմ[2], իսկ 44 սինգլ հայտնվեց բրիտանական հիթ-շքերթներում։ «Քյու» ամսագիրը Դեփեշ Մոդ խմբին անվանեց «էլեկտրոնային երաժշտության ամենահայտնի խումբը, որը աշխարհը գիտի»[3] և խմբին ներառեց «50 խումբ, որ փոխեցին աշխարհը» ցանկում[4]։
2010 թվականին ամերիկյան «Վհ1» երաշժտական ալիքը Դեփեշ Մոդը ներառեց «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն 100 կատարաղները» ցանկում[5]։ 2016 թվականին Դեփեշ Մոդը առաջադրվեց ներառվելու Ռոքնռոլի փառքի սրահում[6]։
Դեփեշ Մոդի ստեղծագործական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել գերմանական էլեկտրոնային երաժշտության «առաջամարտիկները»՝ Քռաֆթվերք (գերմ.՝ Kraftwerk)[7]: Հետագայում Դեփեշ Մոդը ոգեշնչեց շատ կատարողների իր ձայնագրման տեխնիկայի և ձայնագրման մեջ ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ։ Չնայած նրան, որ խումբը զգալի ազդեցություն ունի ժամանակակից էլեկտրոնային երաժշտության վրա դասակարգում են ալտերնատիվ ռոք խումբ։
Դեփեշ Մոդը ստեղծվել է 1980 թվականին, որպես քառյակ և նրա կազմի մեջ մտնում էին Դեյվիդ Գաան(հիմանական մեներգիչ), Մարտին Գոռ(ստեղնաշարային գործիքներ, վոկալ, կիթառ), Էնդրյու Ջոն Ֆլետչեր (ստեղնաշարային գործիքներ), Վինս Կլարկ(ստեղնաշարային գործիքներ)։ Վինս Կլարկը լքեց խումբը 1981 թվականին խմբի դեբյուտային ալբոմի դուրս գալուց հետո։ Նրա տեղը զբաղեցրեց Ալան Ուայլդերը (ստեղնաշարային և հարվածային գործիքներ), որ նվագեց խմբում 1982 թվականից 1995 թվականները։ Ուայլդերի խումբը լքելուց հետո խուբը վերափոխվեց տրիոյի՝ Գաան, Գոռ, Ֆլետչեր։