ՖԻԲԱ
From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (ֆրանսերեն՝ Fédération Internationale de Basketball, անգլերեն՝ International Basketball Federation), կրճատ՝ ՖԻԲԱ, համաշխարհային բասկետբոլը կարգավորող սպորտային կառույց։ ՖԻԲԱ-ի կազմում են ընդգրկված աշխարհի գրեթե բոլոր պետությունների ազգային բասկետբոլային ֆեդերացիաները։
ՖԻԲԱ | |
---|---|
ՖԻԲԱ-ի պատկերանիշը | |
Տեսակ | Բասկետբոլային ասոցիացիա և Սպորտային միջազգային ֆեդերացիա |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Հապավում | FIBA |
Կարգախոս | We are basketball (Մենք ենք բասկետբոլը) |
Նախորդող | International Amateur Handball Federation? |
Հիմնադրված | Հունիսի 18, 1932 Ժնև, Շվեյցարիա |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Տարածաշրջան | Համաշխարհային |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն |
Գլխավոր քարտուղար | Պատրիկ Բաուման |
Նախագահ | Իվան Մայինինի |
Կարևոր անձինք | Բորիսլավ Ստանկովիչ Ջորջ Վասիլակոպուլոս Մանֆրեդ Շտրոհեր |
Հիմնադիր | Argentine Basketball Confederation?, Czechoslovak Basketball Federation?, Hellenic Basketball Federation?, Italian Basketball Federation?, Latvia Basketball Association?, Portuguese Basketball Federation?, Romanian Basketball Federation? և Swiss Basketball? |
Կայք | fiba.basketball(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
ՖԻԲԱ-ին է ընձեռված բասկետբոլային կանոնների սահմանումն ու կարգավորումը, երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր), ինչպես նաև բասկետբոլային հանդիպումների անցկացման համար անհրաժեշտ մարզադաշտերի և այլ բաղադրիչների չափորոշումը և մի շարք այլ գործառույթներ։ 1989 թվականից ի վեր ՖԻԲԱ-ի կազմում առկա են 213 ազգային ֆեդերացիաներ, որոնք հանդես են գալիս կառույցի աշխարհամասային գոտիներում՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Օվկիանիայում։
ՖԻԲԱ բասկետբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն չորս տարին։ Մրցակցող հավաքականները մրցում են բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի անունը կրող գավաթը նվաճելու համար։ Բասկետբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ մեկտեղ մեկնարկել է 1970 թվականից ի վեր, սակայն սկսած 2019 թվականից բասկետբոլի առաջնությունը կանցկացվի ֆուտբոլի առաջնությունից մեկ տարի անց։
ՖԻԲԱ-ի գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը և իսպաներենը[2]։