From Wikipedia, the free encyclopedia
Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա (FIMI) (իտալ.՝ Federazione Industria Musicale Italiana), իտալական կազմակերպություն, որը վերահսկում է երաժշտության ձայնագրման հետ կապված բոլոր ոլորտները։ Հիմնվել է 1992 թվականին, Associazione Fonografici Italiani (AFI) կազմակերպության կազմաքանդումից հետո։ 2011 թվականին FIMI-ը իրենից ներկայացնում է 2500 ընկերություններ, որոնք աշխատում են շոու-բիզնեսի ոլորտում։
Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա | |
---|---|
Տեսակ | երաժշտական կազմակերպություն |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1992 |
Գլխադասային գրասենյակ | Միլան, Իտալիա |
Կայք | fimi.it(իտալ.) |
FIMI հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի և Իտալական արդյունաբերողների միության (Confindustria) անդամ։ Կազմակերպության հիմնական նպատակն է իտալական երաժշտության ձայնագրության արդյունաբերության շահերի պաշտպանությունը։
Սկսած 1995 թվականից FIMI-ը նաև հրապարակում է իտալական պաշտոնական երաժշտական ալբոմների չարթեր, իսկ 1997 թվականից նաև սինգլների պաշտոնական չարթեր։ 2008 թվականի հունվարի 1-ից CD-սինգլների վաճառքների անկման հետ կապված, կազմակերպությունը փոխեց ֆիզիկական կրիչների վաճառքների չարթը ներբեռնվող երգերի չարթի, որը հիմնված էր ինտերնետից օրինական ներբեռնումների տվյալների վրա։
2010 թվականի հուլիսին կազմակերպության նախագահը դարձավ Էնցո Մացան։
Հավաստագրում | մինչև 2004 դեկտեմբեր[1][2] | մինչև 2007 դեկտեմբեր[2] | մինչև 2010 օգոստոս[2] | մինչև 2010 դեկտեմբեր | մինչև 2013 դեկտեմբեր[3] | 01.01.2014 սկսած[4] |
---|---|---|---|---|---|---|
Արծաթե | — | 20 000 | — | — | — | — |
Ոսկե | 50 000 | 40 000 | 35 000 | 30 000 | 30 000 | 25 000 |
Պլատինե | 100 000 | 80 000 | 70 000 | 60 000 | 60 000 | 50 000 |
Բազմապլատինե | — | — | — | 120 000 | — | — |
2 x Պլատինե | — | 160 000 | 140 000 | — | 120 000 | 100 000 |
3 x Պլատինե | — | — | — | — | 180 000 | 150 000 |
4 x Պլատինե | — | — | — | — | 240 000 | 200 000 |
5 x Պլատինե | — | — | — | — | 300 000 | 250 000 |
Ադամանդե | 400 000 | 400 000 | 350 000 | 300 000 | 600 000 | 500 000 |
Սինգլները հավաստագրվում են 1999 թվականից սկսած[5]։
Հավաստագրում | մինչև 2005 դեկտեմբեր[5][6] | մինչև 2008 դեկտեմբեր[2] | մինչև 2013 դեկտեմբեր[7] | մինչև 04.02.2015[4] | 04.02.2015 սկսած[8] |
---|---|---|---|---|---|
Ոսկե | 25 000 | 10 000 | 15 000 | 15 000 | 25 000 |
Պլատինե | 50 000 | 20 000 | 30 000 | 30 000 | 50 000 |
Բազմապլատինե | — | — | 60 000 | — | — |
2 x Պլատինե | — | — | — | 60 000 | 100 000 |
3 x Պլատինե | — | — | — | 90 000 | 150 000 |
4 x Պլատինե | — | — | — | 120 000 | 200 000 |
5 x Պլատինե | — | — | — | 150 000 | 250 000 |
Ադամանդե | — | — | — | 300 000 | 500 000 |
Հավաստագրում | Վաճառքներ |
---|---|
Պլատինե | 60 000 |
Բազմապլատինե | 120 000 |
Հավաստագրում | Վաճառքներ[9] |
---|---|
Ոսկե | 15 000 |
Պլատինե | 30 000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.