Genealogy
From Wikipedia, the free encyclopedia
Genealogy, հայկական երաժշտական սուպերխումբ, որը կազմվել էր ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին[1]։ Խումբը կատարեց «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է[1]։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից[2]։
Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Երկիր ...
Genealogy | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2015 |
Անդամներ | |
Եսայի Ալթունյան Թամար Կապրելյան Վահե Թիլբյան Ստեֆանի Թոփալյան Մերի-Ջին Օ'Դոհերթի Ինգա Արշակյան | |
Genealogy (band) Վիքիպահեստում |
Փակել