From Wikipedia, the free encyclopedia
Google Քարտեզներ (անգլ.՝ Google Maps, ավելի վաղ՝ Google Local), այնպիսի ծրագրերի ամբողջություն, որոնք կառուցված են անվճար քարտեզագրական ծառայության և տեխնոլոգիաների հիման վրա, որ ներկայացվում են Գուգլ ընկերության կողմից։ Ստեղծվել են 2005 թվականին[1]։
Google Քարտեզներ | |
---|---|
google.com/maps(անգլ.) | |
Տեսակ | կայք, digital map?, Ցանցի կիրառական ծրագիր և internet map service? |
Շտաբ կայան | Մաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սեփականատեր | Գուգլ |
Հեղինակ | Jens Eilstrup Rasmussen? և Lars Rasmussen? |
Բացված | փետրվարի 8, 2005 |
Google Maps Վիքիպահեստում |
Ծառայությունն իրենից ներկայացնում է աշխարհագրական քարտեզ և արբանյակային լուսանկարներ Երկիր մոլորակից։ Շատ շրջանների համար հասանելի են շատ մանրամասն աէրոլուսանկարներ (նկարահանված 250—500 մետր բարձրությունից[2]), որոշների համար՝ 45° աստիճան անկյամբ դիտելու հնարավորությամբ աշխարհի չորս կողմերից[3][4][5]։ Լրացուցիչ առաջարկվում են Լուսնի[6] և Մարսի[7] լուսանկարներ։
Ծառայության հետ ներգրավված է բիզնես-տեղեկատու և ավտոմեքենաների ճանապարհների քարտեզ, որտեղ կարելի է փնտրել երթուղիներ. սրանք գրավում են ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Հոնկոնգը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան (միայն քաղաքների կենտրոնները) և Եվրոպայի որոշ շրջաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.